.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

вторник, 10 апреля 2012 г.

Փոշեհատիկ


Խենթ ու խելագար իմ սիրո փոշին
Քո սրտի վրա լուռ մնալու է:
Մինչ չխենթանա սիրտդ վերստին`
Իր կորուստներն անվերջ զգալու է:
Ես քո կորուստն եմ լրացնելու,
Երբ որ հասկանաս, որ ես կամ:
Որ իրականում`
Ես կամ քո սրտում, քո հոգում էլ կամ:
Այսօր ամենն էլ դատարկ է
Քո մտքի նման, որ չի ընդունում
Իմ ներկայության մասին ոչինչ էլ`
Դատարկ է, անտուն:
Այսօր դատարկ է քո օտար սերը,
Որ գրանցել էս մտքիդ տախտակին:
Քո սրտի խորքում այն ինչ եղել է`
Փոշի է դրել իմ սիրո փոշին:
Գիտե՞ս, քեզանից ոչինչ չեմ ուզում:
Դու կհասկանաս, այն ինչ որ պետք է:
Երբ կցանկանաս փարվել իմ սիրուն,
Այն ժամանակ էլ ոչինչ է կյանքն էլ,
Որ մինչ ապրել էս դու:
Քեզ համար օտար իմ աչքերի մեջ
Ողջ էությունդ ու ամբողջ եսդ
Կարող եմ հավերժ պահպանել` մինչև,
Մինչև, որ չզգամ, որ կուրությունդ
Ավելի հավերժ կարող է լինել:
Ես չեմ տխրում, հաստատ իմացիր:
Խենթ հոգիս երբեք սիրուց չի հանգչի:
Կյանքում չի դառնա նա դատարկ ու լուռ:
Կարող եմ ապրել խենթ ու վառ սիրով,
Կարող եմ հավերժ քեզ օտար դառնալ:
Ես օտարացման այդ վայրկյաններով
Չեմ լինի անսիրտ, անսեր խելագար:
Այս իմ սերը, որ փոշու նման
Քո սրտի վրա դառնալու է ստվեր`
Թող թույլ տա նա քեզ սերդ հասկանալ,
Թող թույլ տա քեզ կյանքը այս սիրել:
Սերս` որպես փոքրիկ մի փոշեհատիկ,
Քամիների դեմ թույլ ու անցողիկ`
Չունի ոչինչ, նա օտար է քեզ:
Մինչ չհասկանաս..
Իսկ մինչ այդ` ես կխենթանամ
Իմ խենթ սիրո պես`
Իմ սիրո նման,
Որն անվերջ կարող է
Կրկնվել, փոխվել,
Ու միևնույն ժամանակ և նույնը մնալ:
Այս փոշին կարող է միայն ժամանակը
Վերացնել քո սրտից:
Բայց միթե՞ դա այն է`
Ինչ ցանկանում է սիրտդ ինձանից:

©Թերեզա
12.10.2006թ.
            

Комментариев нет:

Отправить комментарий