.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

Համբույրի փոխարեն


...Ու մոտեցավ այն պատանին

Եվ աղջկա շրթունքներն աղոտ
Համբույրի էին կարոտ:
Երբ մոտեցավ այն պատանին
Համբույրի տեղ ծոցից հանեց նրբին քարով մի մատանի,
Եվ համբուրեց այդ մատանին
Ձեռքն աղջկա,
Եվ համբուրեց, կարծես համբուրում էր այն պատանին`
Սիրուն տղան:
Եվ համբույրը պիտի հետևի`
Համբույր սրտին,
Սակայն ավելի ճիշտ երևի
Շրթունքներին այն կկպնի:
Բայց մատանին այնքան քնքուշ համբույր տվեց,
Որ չիմացան թե ինչպես ստացվեց,
Որ համբույրը շրթունքների փոխարինեց
Համբույր մատներին` քնքշանք և սեր տվեց:
Եվ շրթունքը խոսք է թռցնում,
Որ քաղցր է ամեն կրքոտ համբույրից:
Այդ բառերը մոտենում էին ու համբուրում
Ականջները` ականջօղի ետևից:
Այդ մատանու փայլն ու ձևը`
Նուրբ և ավաղ նազելի,
Համբուրեցին իրեն նայող սև աչքերը`
Տեսողությունն ագահ և նզովելի:
Ու քնքշանքը լի էր սիրով, հուզմունքով,
Ու աչքերը լի էին փայլող աստղերով,
Ականջները` լսողությամբ էին լի`
Ինչպես տրված է կյանքում բոլորին:
Սակայն սերը ոչ բոլորին է կյանքում
Վերքը բուժում, սպի թողնում:
...Ու պատանու անշոշափելի համբույրներից թարմացած
Շրթունքներին ոչինչ երբեք չէր տրված:
Եվ սպասումի այն ցասումը այնքան էր մեծ,
Որ ետ քաշեց իր մատները: Մեկը մնաց,
Հավերժ մնաց մատանու գրկի մեջ:
Շուրթն էլ կարոտն այն բարձր գոռաց.
-Այ~ անխելք ու կույր իմ սեր
Թոշնած ծաղիկս ջրի'ր:
Պետք չէ ոչինչ, պետք չէ,
Միայն սիրով համբուրիր:

...Ու մոտեցավ այդ պատանին:
Եվ աղջկա շրթունքներն աղոտ
Համբույրի էին կարոտ:
Երբ մոտեցավ այդ պատանին
Համբույրի տեղ...
...Համբույր տվեց շրթունքներին:

©Թերեզա
30.11.2002թ.

Комментариев нет:

Отправить комментарий