.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

вторник, 6 марта 2012 г.

Այսօր գարուն է...

















Բարև սիրելիս: Այսօր գարուն է: Արդեն վեց օր գարուն է: Մի ամբողջ վեց օր, իսկ դու դա չես նկատել: Միթե՞ կարող ես դու այդպես ապրել. քո այդ թղթերում, ծխերում սուրճի ու ծխախոտի` մոռանալով օր ու ժամանակ: Այդ սև ակնոցի ետևում դու չես նկատել գարնան արևը, ու կարծում ես դեռ այն աշունն է` վեց գարուն առաջ: Թեկուզ չգիտես, որ ձմեռները արդեն վեց օր է ինչ իրենց տրված ժամանակը հասցրել են  ավարտին, թեկուզ, իսկ գարունը, այ այս գարունը, որ ինքնաբերաբար` առանց սեփական հենց քո ցանկության, ներսից ու դրսից քեզ վերափոխում է, դարձնում է բարի, ու ավելի է ստիպում քեզ սիրել ինձ, դա էլ չգիտեի՞ր: Արդյոք իմ մասին դու մոռացե՞լ ես, այս գարնան նման ինձ չե՞ս նկատում. դա կարևոր է, բայց դա դեռ ոչինչ , ես քո սրտում եմ, իսկ այնտեղ եղած չեղածի մասին ոչինչ չգիտես, ոչինչ չգիտես քո սրտի մասին: Օ~, իսկ ես գիտեմ: Բայց այս գարունը... չէ որ այն ամբողջությամբ այսօր մեր հյուրն է, այն քո կողքին է, քո ծխախոտի ծխին խառնված, սուրճիդ բաժակում սևով ընդգծված, ու թղթերիդ մեջ փոքր-ինչ մոլորված: Ցած դի'ր ակնոցդ, այս արևը ձմռանից հետո ջերմ է թվալ ցանկանում, իսկ դու դա չես էլ նկատում, ափսոս: Ին՞չ անեմ, ասա': Ես քեզ ին՞չ անեմ, դու այդպիսին չէիր: Դու դեռ կարող ես փոխվել, չէ որ գարունը դեռ նոր է սկսվել: Դու դեռ կարող ես այսօր ջերմանալ այս արևի նման, ու ջրհալել այս արևներից` երկնքի, հոգուս: Թե որ դու փոքր-ինչ քո սրտին հարցնես այսօր իմ մասին, կարող ես գարնան հետ ծանոթանալ, վեց գարուն առաջ: Վեց, ավել, պակաս, ին՞չ կարևոր է, գարուններ առաջ, երբ զեփյուռներում ես քեզ մոտ եկա, դու փակել էիր դուռ-պատուհաններ, ու այդ օրվանից ես այդ գարունով եմ գոյատևել, ու այսօր հենց այդ գարունով քեզ մոտ եմ եկել…
Այսօր գարուն է, նոր եմ նկատել:

©Թերեզա
06.03.2006թ

2 комментария: