.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

пятница, 6 апреля 2012 г.

Հպարտություն


…Ասա ին՞չ անեմ, երբ չկա ոչինչ.
Էլ չունեմ ոչինչ,
Որ պայքարեմ,
Պահպանեմ:
Ես կորած եմ ամբողջովին,
Ես էլ չկամ:
Ինչպե՞ս ապրեմ, երբ էլ չկամ,
Չկա ոչինչ:
Ես մի ստվեր եմ,
Որին գտան
Ու բաշխեցին ամբոխներում,
Իրենց անսեր աղմուկի մեջ
Կորցրեցին ինձ,
Մոլորեցին,
Մասնատեցին մինչև վերջ:
Ու տարան ամեն մեկնն իրեն համար
Դյուրինն ու լավը:
Իսկ ինձ թողել են միայն այսքանը.
Իմ գրելու իրավունքը
Թողել են ինձ,
Անգիտակից,
Որ կարող եմ ես սրանից
Վերածնվել,
Անգիտակից,
Որ կարող եմ հենց սրանում
Նորից ստեղծվել:
Ու ավելին`
Առաջվանից
Ավելի բարդ ու օտար,
Բայց ոչ պարտվող:
Միայն իմ գրելու կարողության համար
Ամեն բան եմ թողնել կարող:
Գտա, զգացի,
Որ հենց հիմա,
Հենց սրանից
Ծնվում եմ նոր.
Ձեզ համար օտար իմ համբույրներով,
Ձեզ համար անսեր իմ թռիչքներով,
Ձեզ համար ոչինչ էլ չունենալով:
Կորցրել եք ինձ,
Կորցրել հավերժ:
-Հաջողություն:
Իմ անունն է ոչ թե վրեժ,
Այլ` Հպարտություն:

30.05.2007թ.
©Թերեզա

Комментариев нет:

Отправить комментарий