.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

четверг, 28 февраля 2013 г.

Դու ես իմ գարունը



























            …Ու սկսվեցին կիսատաք անձևրները, որոնք շուտով կսառեն պարանոցիս, երբ հատիկ հատիկ գլորվեն շուրթերովս ցած: Իմ երկինքն արտասվում է ամեն անգամ, երբ ես թախծում եմ: Երևի մեր երակներով նույն արյունն է հոսում, կամ ավելի ճիշտ` մենք միևնույն ցողից ենք: Այլևս սրբում են իմ կիսաթև վերարկուի վրայից քո մարմնից պոկված ոտնահետքերը: Սառել են: Ակամայից շուրթերն էլ են սկսում դողացնել ընդմիջումներով, երբ շուրթերից ծորում է տաք շնչառությունն ու մեկ վայրկյանից կիսով չափ պակաս ջերմացնում: Ես ինձ գտել եմ քո թևքերի տակ: Պարզվում է միշտ այնտեղ եմ եղել: Գիտես, որտեղ ասես չէի փնտրում նրան ու ինձ անգամ թվում է, որ ես լսում եմ նրա դողից ծնվող շրշյունը: Նոր եմ հասկացել` նա չէր դողում, նա ծիծաղում էր, քանի որ հասցրել էր թևքերիդ տակ ջերմանալ: Մի տար ինձանից իմ անձրևանոցը: Ես վաղուց դադարել եմ թրջվել արցունքներիցս: Քո շնչառության տակ ես գտել եմ իմ տունն ու քո մատների ծայրերին մոռացել` դողացող անկարողությունս: Ինչ էլ լինի թույլ չես տա թրջվեմ:

©Թերեզա
10.11.2012թ.

Մանկություն...Մաքրություն...


Ինչի՞ց եմ ստեղծվել ես..


            Մի փոքրիկ ամպից,
Նրա մեկ կաթիլ ջրից,
Կամ էլ առվակից:
Կամ էլ չեմ սեղծվել:

Եթե՞ չկամ ես,
Ինչպե՞ս կարող եմ ստեղծել,
Ստեղծել ինքս ինձ

Ստեղծվել եմ հողից.
Սկզբում արմատ,
Հետո ցող,
Հետո տերև,
Եվ այդպես էլ անավարտ,
Հետո բողբոջ,
Հետո ծաղիկ եմ դարձել:

Գուցե ստեղծվել եմ քարից,
Գուցե եղել եմ երկնի մի կտոր,
Հետո դարձել եմ
Երջանկության նման թռչող:
Թռչող մի աստղ,
Թռչող մի ծաղիկ:

Գուցե ստեղծվել եմ աստղ,
Բայց ուրիշ ձևով.
Ինչպես ծաղիկ տվել ցող,
Հետո տերև,
Հետո բողբոջ,
Հետո ես աստղ եմ դարձել:

Գուցե՞ ստեղծվել եմ արծվից,
Թե՞ արծիվն է ինձանից ստեղծվել:
Գուցե ստեղծվել նրանից,
Հետո “Դու”, հետո “Ես” եմ դարձել:

Ստեղծվել եմ ծառից.
Ծառը բողբոջ է տվել,
Հետո պտուղ,
Պտուղն ընկել կոտրվել,
Եվ միջից դուրս եկել մի սկյուռ:

Գուցե՞ ստեղծվել եմ սիրուց.
Քանի որ հոգուս մեջ
Ուրիշ զգացմունքի տեղ չկա:

Գուցե ստեղծվել արևից,
Գուցե նույնիսկ խոտերից:
Գուցե ստեղծվել երկնքից:
Գուցե նաև հուզմունքից:

Գուցե՞ ստեղծվել եմ
Ատելության թշնամուց:
Գուցե՞ չկամ ես ընդհանրապես:
Ո'չ, հաստատ ստեղծվել եմ "Սիրուց":
Դա է ինչից ստեղծվել եմ ես:


©Թերեզա
2000թ. 






пятница, 1 февраля 2013 г.

Մտամոլոր

           Խրթխրթացնում է կանաչ փոքրիկ բիբարները` մատները կրծելու անհագուրդ ցանկությունը մեղմելու համար. կարծես վառում է վերջին ծխախոտը, մի ծուխ քաշում և.. Մատներն իջեցնում է ցած ճաքճքած շրթունքներից ու մտածում իր մտքի` արդեն տարածված դատարկության մասին: Վերստին ցանկանում է մոտեցնել և զգալ անմահության համը, սակայն զսպում է իրեն, չէ-որ արդեն մեծ է, ու վերցնում է կանաչ փոքրիկ բիբար: Երբ կուլ է տալիս իր բերանում վերջին պտույտը կատարած զանգվածը, փոքր-ինչ հանդարտվում է: Մի քանի անգամ փորձում է կրծոտել նորից, չի թուլանում, կարողանում է զսպել: Հանկարծ զգում է, որ բիբարի համը թթվում է բերանում ու իրեն դուր չի գալիս: Գրպանը ծակ է, ու մաստակի վերջին կտորը դուրս է սողոսկել այնտեղից: Զգում է, ակամայից վերցնում է ծխամանում արդեն համարյա մոխրացած ծխախոտն ու... քաշում:

©Թերեզա
03.11.2008թ.

Խելագարի պես

Խելագարի պես թռչել եմ ուզում,
Խելագարի պես ընկնել,
Խելագարի պես ճչալ եմ ուզում`
Երգել ու երգել:
Խելագարի պես պարել եմ ուզում`
Խելագար պարել մեծ արագությամբ:


Խելագարի պես արբել եմ ուզում
Եվ երջանկանալ խելագարությամբ:
Խելագարի պես` քեզ սեր բղավել:
Մոտենալ խելագար քայլերով և շշնջալ "Սեր":
Խելագար մատիտով քեզ նկարել եմ ուզում:
Ուզում եմ քե'զ, քե'զ թղթին գրել:
Խելագար սիրով ապրել եմ ուզում,
Խելագարի պես` խելագար լինել:

©Թերեզա
17.09.2003թ.