.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

четверг, 12 апреля 2012 г.

Իմ սերը


Ես սիրեցի:
Միշտ սիրել եմ: Եվ այսօր իմ սերն եմ կառուցել, այնպիսին` ինչպիսին, որ կա:
Սերը փոքրիկ բալիկի նման է: Նա ծնվում է քո ներսում, հետո դու նրան սնում ես այն ամենով` ինչը բարին է, ու ինչը սեր է: Քո աչքերից նրա ներս է թափանցում` ինչ տեսնում ես, ու նա գիտի, թե այս աշխարհն ինչպիսին է: Նա քո հոգում մեծանում է: Դու նրան տալիս ես` ինչ հնարավոր է, տալիս ես և զգում ես նրան քո ներսում` ինչպես փոքրիկ մանկիկի, ով նույնպես շնչում է և ընդունում այն ամենն ինչ կտաս նրան: Ու գիտես` ամենահրաշալին որն է՞, ամենամեծ հրաշքը՞: Դա այն է, որ նա քեզ է պատկանում ու դու ես նրան ստեղծել քո ողջ կյանքի ընթացքում: Ու դու նրան կկիսես այն մարդու հետ՝ ով գիտի քո սիրո լեզուն, ով սիրում է քո սերն ինչպես իր զավակին ու չի փորձում փոխել այն:
Ամեն վայրկյան ես նրան զգում եմ: Նա իմ ներսում է ու ես նրան սիրում եմ, նա իմն է, միայն իմը:
Իմ սերը արդեն մեծ է: Այնքան մեծ, որ իր բնավորությունն արդեն փոխել հնարավոր չէ: Նա ծնվել է, երբ ես դեռ շատ փոքր էի: Երբ երկրային ոչ մի զգացմունք չի եղել իմ կյանքում: Նա ծնվել է առանց մարդկային հպման, շոշափման ու համբույրների: Նա երկնային է ու անմահ:

Մարտ 2008/2012թթ
©Թերեզա

Комментариев нет:

Отправить комментарий