.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

пятница, 18 мая 2012 г.

Կիսախավար


Ես ուրացա ինքս իմ անձը, քո ետևից շատ շտապեցի, շուտ դուրս եկա ու վազեցի: Հասել եմ քեզ, բայց դեռ չկա օրվա կեսը. Դու չես սպասում ինձ այդ ժամին, դու հեռու ես: Անթարթ քո հայացքից պոկեցի ինձ ու զբոսնեցի առանց քեզ`իմ քամու հետ,իմ ցավի հետ, իմ մոլորակում: Քեզ չեմ տեսել այնքա~ն վաղուց, որ սիրտս էլ չի խոսում, նա իրար է խառնել սեր և ատելություն, նա ցավում է ու լաց լինում: Կորցրել է իր տեսողությունը, կորցրել է մարմինը իր ու տրորվել: Քաղցած ստրուկից մնացել է մի փոքրիկ կաթիլ` անհարթ մայթերից մեկին, քարացած ճամփին, մահացած կյանքի հետնախորշերում:
Պարզվում է նա պատմել է տարօրինակ մի պատմություն. Քո ականջին դեռ չի հասել սրտիդ խոսքը, իսկ դու արդեն ժպտում ես ու շոյում ուսերիդ ընկած գլխիս փոշեհատիկը, որ պատահաբար եմ մոռացել:
Սրտխառնոցից առաջացած փսխած ցավը ստրուկ էր դարձրել կյանքն իմ ու կուլ գնացել ստամոքսովս:
Քեզ չեմ ստիպի հիշել ինձ: Իսկ ես սակայն կխավարեմ քո լուսամուտին` այսօրվա արևածագից ժամեր անց, որ չնկատես արցունքն իմ` քո թաց պատուհանին, որը կթողնեմ հավանաբար ցած սահելիս վարագույրիդ հետևում: Իսկ պատուհանից այն կողմ թոշնած ծաղիկներդ էլ ներսից դեռ ժպտում են ինձ ու թաքուն մեղմ կանչում ջրամանում կարոտս թաղելու համար, որ իրենց ցողերին անհասանելի ջուրը հասցնեմ:
Նրանք քո պես են. Ցանկանում են ինձ իրենցով անել ու հագենալ: Բայց չգիտեն, որ դրանից ես կարող եմ անվերադարձ անէանալ ու չլինել իրականումինչպես հիմա:

©Թերեզա
23.03.2009թ.