.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

пятница, 1 марта 2013 г.

Տաքացած...Հալված


Տաք շոկոլադ,
Մոռացված ցասում.
...Ու քո մատների համբույրները կիսամերկ ձեռքիս:
Ես ցանկանում եմ ներել ինքս ինձ,
Որ քո ափերում չեմ հաստատվել,
Որ ծանոթ չէ քո գիշերը իմ երազներին,
Ու ինձանից քո մեջ ոչինչ չկա:
Ես համարեցի ինքս ինձ խելագար
Ու արարքներս անկարևորեցի:
Անամոթ մի գինարբուքով
Ես ինձ խաբեցի:
Կապեցի կյանքս լոկ վայրկյաններին
Ու առանց պայքար բաց թողեցի:
Կիսատված մոմից կաթում է արցունք.
Այդ արցունքներում Սուրբ հացս թաղեցի:
Քաղցը հոգուս առհամարեցի:
Միայն ստամոքսիս ցավը արյունս շարժեց:
Հանկարծ ցած ընկա
Պահարանի վերին գագաթից,
Գլխի ցնցումից
Հիշողությունս ափերս ընկավ
Ու քո համբույրը կեղծեց:
Ես ցանկանում եմ ներել ինքս ինձ,
Որ ողջ մնացի:
Սրտիս ետևից էլի՞ չեմ գնա:
Կմնա՞մ ճաքճքված մոմի, արյան, արցունքի
Այս կաղապարում
Իմ հիմարության:
Ու միթե՞ կրկին
Ես կցանկանամ
Ներել ինքս ինձ:
Գունատված դիմակ ցավոտ անցյալի,
Անկուշտ հիշողություն,
Որ ինչ էլ լինի
Ինձ բաց չի թողնի:
Դու անհոգ եղիր`
Ես քեզ կտամ քո հագեցումը,
Սակայն միայն ավարտին
Իմ երազների:
Հիմա միայն վայելիր
Տաքացած...Հալված շոկոլադն
Իմ ներումների:

©Թերեզա
27/28/.01.2009թ.