.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

Խելագարություն


Երկինքը պատռվեց: Կտրատված խելագարությունը բազմամարմին տարածվեց: Ամիսներ գլխատված թավալ եկավ` ժամանակի միօրինակությունը կեղծելու համար, սակայն միայն սովորեց իր անգլուխ քայլերին ու ակամայից հանձնվեց տաղտկալի ձանձրույթին: Խենթությունից մնացած ստվերները` ծաղրանքով վերածվեցին օտարացած կերպարների ու թռչկոտելով հեռացան:
Երեկվա խնջույքից մնացած սեղանի կեղտոտ ամանների վրա թավալ եկող առավոտը` գլխացավը թևի տակ, փողկապի փոխարեն փաթաթվեց դատարկ պարանոցին: Պարապությունից արբած մարմինը հոգևոր գլխացավ զգաց ու հասկացավ, որ շտապ նոր գլխի կարիք ունի:
Անգիտակից թավալ գալով անծանոթ մահճակալում` իրեն գտնելու համար` ավելի խճճվեց: Օտարացած, քնաթաթախ ձեռքերը անփութորեն կառչել էին անմիջապես իր կողքին անհասկանիլորեն տարածվող ջերմությունից: Հանկարծ ուշքի գալով հասկացավ, որ դա իրեն չի պատկանում` շտապ իրար եկավ ու սայթակեց համարյա գետնին կպած անկողնուց: Մի փոքր քարացած նստեց հատակին` անտեսելով կոտրված մարմնի գոյությունը: Հանկարծ սթափվելով թևավորեց իր կեղծավոր ժպտերես դիմակավորին: Մերկության վրայից թափ տվեց երեկվա փոշի դարձած ծանոթությունը, կանգնեց վայրէջքի ժամանակ արդեն մոտիկից ծանոթ ոտքերի վրա, մի նոր ոտնաման հագցնելով վերջիններիս` քայլերն ուղղեց դեպի նոր օրվա բեմահարթակ` մոռանալով քիչ առաջ նոր գլուխ ձեռք բերելու մտադրության մասին..
-Այսօր էլ կարող եմ ապրել առանց խելամտության:

©Թերեզա
13.12.2008թ./29.11.2011թ.

Комментариев нет:

Отправить комментарий