.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

вторник, 3 апреля 2012 г.

Ո՞ւմ...


Ո՞ւմ են կպնում մեր սրտերը ու սիրում են.
Նրա՞ն` ով գիտի այն ղեկավարել,
Նրա՞ն` ով կարող է անվերջ ծիծաղել,
Քո սերը դարձնել իրեն համար ստվեր:
Ո՞ւմ են ընտրում մեր սրտերը այսքաններից,
Միթե՞ նրան, ով որ գիտի փախցնել քեզնից
Հենց քո սիրտը,
Միթե՞ նրան, ով որ գիտի ստել նորից
Ու չկարմրել:
Ո՞ւմ ես ընտրում իմ սիրտ դու միշտ,
Նրա՞ն` ով քեզ գիտի չընտրել,
Նրա՞ն` իմ սիրտ,
Ով թողնում է քեզ անտարբեր:
Նրա՞ն գիտես սիրել`
Ով կարող է քեզ միշտ թողնե՞լ:
Դու սիրում ես տխրել անվերջ,
Դու չես սիրում սիրուց ժպտալ:
Ինչն՞ է ստիպում ապրել էդպես
Ու ինչո՞ւ եմ սիրում նրան…
Էլ չգիտեմ, էլ չեմ ուզում:
Ես սիրում եմ արցունքները իմ աչքերում,
Ես սիրում եմ տխրությունը այդ խորքերի:
Ես սիրում եմ…
Ես չեմ սիրում, սիրտս սիրել չգիտի:
Ինչի՞ համար, ո՞վ եմ ես:
Մի քա՞ր, մի թո՞ւղթ, անսեր մի մթությո՞ւն:
Թափանցելի մի գույն եմ, տե’ս:
Ինձ չե՞ս տեսնում:
Ես չգիտեմ ին՞չ եմ անում,
Ես չգիտեմ` իմ սիրտն ուր է:
Ո՞ւմ եմ տվել ու չեմ գտնում:
Ո՞վ է ինձնից սիրտս տարել:
Դու չե՞ս տեսել,
Դու չգիտե՞ս:
Իսկ ես, ես էլ
Նրան վաղուց կորցրել եմ սեր
Ու չեմ կարող քեզ զգալ խորքում,
Ու չեմ կարող մարմնովս զգալ:
Ես չգիտեմ, ինձ եմ կորցնում
Ու չեմ գտնում ամեն անգամ:
Որտե՞ղ եմ ես:
Ին՞չ եմ արել,
Ո՞ւմ եմ թողել ես ինքս ինձ,
Ո՞ւր մոռացել սիրտս ու հոգիս:
Դու չես կարող, դու չգիտես:
Չես իմանում սիրուց ոչինչ:
Ու ես ինքս էլ չգիտեմ քեզ:
Քո աչքերը, քո շուրթերը կորցրել են ինձ,
Ու դու ինձ էլ կորցրել ես:
Նորից ու նորից հասկացա,
Որ ամնեևին ոչինչ էլ չկա:
Ես եմ, դու ես, ու անծանոթ են սրտերը մեր:
Ինձ թվում է թե գտել եմ,
Քեզ թվում է թե գտել ես
Ու կորցրել:
Բայց չէ որ անծանոթ ենք:
Օտար, հեռու իրարից
Այսպես ապրել ու ապրում ենք.
Չգիտեմ էլ, մինչև երբ՞ ենք դեռ ապրելու:
Ո՞վ եմ ես քեզ, և ո՞վ դու ինձ:
Թեկուզ անգամ և հոգնել եմ,
Շատ շատ հոգնել այս սերերից:
Բայց ես քեզ դեռ կգտնեմ
Ու չեմ կորցնի:

03.05.2007թ.
Թերեզա

Комментариев нет:

Отправить комментарий