.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

понедельник, 16 апреля 2012 г.

Անկարևոր


Պարզվեց նորից,
Որ անցյալից պիտի փախչել:
Որովհետև այն չի գնում հանկարծակի,
Երբ նրա հետ շարունակում ես անմիտ ապրել:
Թեկուզ այդպես:
Բայց ես գիտեմ,
Որ փախուստի վախկոտներն են միայն դիմում:
Ես մնում եմ:
Ու կմնամ մինչ չպարտվի
Անցյալը ինձ հենց իմ գրկում:

12.09.2007թ.
©Թերեզա

Օտարացած



Դու, որ վերցրել էիր քո ափերի մեջ
Իմ անկեղծ մտքերը:
Դու, որ կարողացար սպանել հենց այնպես
Իմ սերը,
Դու, որ կողքիս էիր ու այդքան մոտ.
Դավաճան դարձար դու հենց:
Ու անհավատալի ստերից կեղտոտ
Իմ էությունից նա ոչինչ չթողեց:
Դու` ամենամաքուր, ամենամոտ բարեկամ,
Ո՞նց կարողացած փոշոտ հեռանալ:
Եվ ինձ էլ փոշի դարձնել
Անգամ հայելու առջև:
Դու ամենապարզ, ամենասուրբ սերը
Դարձրեցիր ամենացեխոտն ու ամենաէժանը:
Նրա արժեքից ոչինչ չմնաց,
Դարձրեցիր նրան մի թուղթ կեղտոտված
Ու շպրտեցիր:
Թքեցիր ոտքերիս առաջ
Իմ բոլոր խոսքերը,
Ու ինձ սպանեցիր:
Ասա: 
Էլ ինչպե՞ս ապրեմ, ինչպե՞ս,
Երբ դարձրել ես ինքդ քեզ ստորություն:
Այն ինչ շուրթդ ասել է, պիտի հիշես,
Որ հասկանաս, թե ինչ է դավաճանություն:
Դու, որ նման էիր սիրուն,
Նրա պես խենթ, մաքուր ու քաղցր,
Նրա նման երբեք չես կարող իմ հոգուն
Խնդրել ներել, մոռանալ անցյալը,
Մոռանալ իր կողքին թողած ցավը,
Ու վերադառնալ:
Պատկանել քեզ այսօր էլ:
Դու, որ փորձեցիր լինել` ինչ չկայիր,
Երբեք, լսում ե՞ս
Երբեք
Ինքդ քեզ չես ների:
Իսկ ե՞ս:
Ես ոչինչ չգիտեմ քո մասին.
Դու` օտար, անսեր, անհոգի:

18.09.2007թ
©Թերեզա

Քեզանից հետո


Քեզ մոտ բերող ճանապարհը անձրևներից ցեխոտվել է ու այնտեղ էլ թիթեռներ չեն ապրում: Այնտեղ հիմա միայն մոշ է աճում, միայն ցեցեր ու մողեսներ են: Իսկ ես.. ես դեռ թռչում եմ կոտրված թևով:
16.04.2012թ.
©Թերեզա

Դա ես էի..


Ես չիմացա, թե երբ կյանքս դադարեցի նկարել,
Ու մոռացա ստվերների փունջը մաքրել…
Դադարեցի ներկել օրս կանաչով,
Ու աշունը ինձ չայցելեց:
Դադարեցի նրան կանչել սրտիս կանչով,
Ու նա անցավ` օտար կարծեց:
Ե՞րբ հասցրեց մռայլվել շուրջս բոլոր,
Ե՞րբ կորցրի մայրամուտներ ու նոր օր:
Բոլոր օրերս մի գույն հագած մնացին,
Ու ես նրանց տարբերել դադարեցի:
Ե՞րբ աշխարհին թույլ տվեցի կուլ տալ ինձ,
Ու հափշտակել իմ գույները ինձանից:
Նա ինձ օտար դարձավ հանկարծ,
Նա ինձ թողեց մայթին ընկած ու արբած:
Այդ ես թողեցի, որ նա գնա`
Այն աշունը, որն իմ եսն էր:
Այդ ես կորցրեցի նրան ակամա,
Ու չիմացա, որ ես էի:

11.10.2009թ
©Թերեզա

Էլ չկա..

Արդյո՞ք կա մի պատ իմ սրտում,
Որ կարողանա այս ցավը տանել:
Ավերակներն իմ հոգու քանդվում,
Իսկ ե՞ս… անտարբեր:
Սիրտ իմ, չե’ս կարող ներել:
Պետք է մոռանալ:


©Թերեզա
25.07.2010թ.

воскресенье, 15 апреля 2012 г.

Ու ես քոնն եմ


Թե աչքերդ ինձ որոնեն,
Ու թե շուրթդ անունս տա,
Թե անձրևը արցունք դառնա քո աչքերին`
Ես այդ օրը քոնն եմ միայն:
Թե որ սերդ ինձ ստվեր դառնա,
Թե ճամփեքին համբույրներից քո մոլորվեմ,
Թե վերգտնեմ կորցրած անձս քո աչքերում`
Ուրեմն ես միայն քոնն եմ:
Թե քո սիրուց ես չհոգնեմ,
Թե աչքերիդ կրկին նայել ցանկանամ,
Թե իմ սրտից թախիծն այդօր հեռանա,
Ուրեմն ես քո անձն եմ ամբողջությամբ:
Թե չտեսնեմ ոչինչ, բացի քո աչքերից,
Ուրեմն ես.. ես չեմ կարող,
Ես չեմ կարող մնալ նորից`
Ով եղել եմ:
Դու կփոխես ինձ քո սիրում,
Ու ես այլ եմ,
Ու ես քոնն եմ:

10.10.2006թ
©Թերեզա

Երջանկության ստորակետեր


Երջանկության փոքրիկ ստորակետեր,
Որ դրվել եք մարդկանց կյանքում:
Այնքան քիչ եք դուք կրկնվել,
Որ կորցրել ենք կետադրելու ունակություն:
Ու չգիտենք դեմքով Ձեզ:
Ձեր քայլվածքին անծանոթ.
Արդեն հազար անգամ պիտի տեսնես,
Որ ճանաչես մեկ հայացքով:
25.08.2007թ
Երջանկության ստորակետեր`
Փորձում եմ Ձեզ նորից գտնել
Այս աշնան մեջ:
Գուցե՞ ստացվի ինձ կետադրել
Կյանքս մինչ վերջ
Միայն ձեզնով:
Ինձ չթողնես միայնակ:
Ես չեմ կարող
Առանց նրա,
Առանց սիրո:
…Երբ անցյալս եմ նորից թերթում
Ձեզ եմ փնտրում իմ կյանքի մեջ`
Ստորակետեր, որ կորցրել եմ
Երեք կետերի արանքներում:
Համոզված եմ` ապագայում,
Կյանքս միայն Ձեզանով եմ կետադրելու:

12.09.2007թ
            ©Թերեզա

четверг, 12 апреля 2012 г.

Թակարդ


Ինձ չեմ համարի
Ո’չ խենթ,
Ո’չ խելոք:
Ո’չ մեկը, ո’չ մյուսը
Չեմ ուզում լինել:
Ուզում եմ լինել պարզապես
Մի մարդ,
Որ ոչ ոք
Չկարողանա ինձ չհասկանալ
Ու ճիշտ չընկալել:
Հիմա խենթերն ու խելոքները
Հիմար, տգետ են,
Կամ ավելի վատ:
Անկեղծ եմ ասում`
Չեմ հասկանում ձեզ:
Ինչպես կարող եմ` այնպես եմ ապրում:
Իսկ դուք մաքուր ե՞ք ու հե՞զ:
Այս կյանքն այնպես է՞,
Ինչպես որ պետք է՞:
Հիմարություն:
Իմ խենթությունը ինձ ոտնահարեց,
Այս մարդկանց համար
Իմ կյանքը զոհեց,
Իսկ ինքն հեռացավ:
Ասա ինձ Աստված`
Էլ ինչպե՞ս ապրեմ,
Երբ ինձ դավաճանել են
Ում հանձնվել եմ:
Ներում եմ նրանց,
Բայց ինձ չեմ ներել,
Ու չեմ մոռանա`
Ինչ որ եղել է.
Դեռ չեմ մոռացել:
Բայց հաղթահարել գիտեմ դեռ`
Դեռ կարող եմ պայքարել քո դեմ
Ու ինքս իմ դեմ էլ:
.. Բայց նաև`
Ինձ չեմ համարի
Ո’չ խենթ,
Ո’չ խելոք.
Այսօր
Ո’չ մեկը, ո’չ մյուսը
Լինել չեմ կարող:

20.08.2007թ
©Թերեզա
Կիև

Իմ սերը


Ես սիրեցի:
Միշտ սիրել եմ: Եվ այսօր իմ սերն եմ կառուցել, այնպիսին` ինչպիսին, որ կա:
Սերը փոքրիկ բալիկի նման է: Նա ծնվում է քո ներսում, հետո դու նրան սնում ես այն ամենով` ինչը բարին է, ու ինչը սեր է: Քո աչքերից նրա ներս է թափանցում` ինչ տեսնում ես, ու նա գիտի, թե այս աշխարհն ինչպիսին է: Նա քո հոգում մեծանում է: Դու նրան տալիս ես` ինչ հնարավոր է, տալիս ես և զգում ես նրան քո ներսում` ինչպես փոքրիկ մանկիկի, ով նույնպես շնչում է և ընդունում այն ամենն ինչ կտաս նրան: Ու գիտես` ամենահրաշալին որն է՞, ամենամեծ հրաշքը՞: Դա այն է, որ նա քեզ է պատկանում ու դու ես նրան ստեղծել քո ողջ կյանքի ընթացքում: Ու դու նրան կկիսես այն մարդու հետ՝ ով գիտի քո սիրո լեզուն, ով սիրում է քո սերն ինչպես իր զավակին ու չի փորձում փոխել այն:
Ամեն վայրկյան ես նրան զգում եմ: Նա իմ ներսում է ու ես նրան սիրում եմ, նա իմն է, միայն իմը:
Իմ սերը արդեն մեծ է: Այնքան մեծ, որ իր բնավորությունն արդեն փոխել հնարավոր չէ: Նա ծնվել է, երբ ես դեռ շատ փոքր էի: Երբ երկրային ոչ մի զգացմունք չի եղել իմ կյանքում: Նա ծնվել է առանց մարդկային հպման, շոշափման ու համբույրների: Նա երկնային է ու անմահ:

Մարտ 2008/2012թթ
©Թերեզա

Երբ կհոգնեմ..


Երբ սիրելուց ես կհոգնեմ`
Կդառնամ թուղթ սևագրի:
Անպետք գրառումներից կկեղտոտվեմ,
Կպատռվեմ ու չեմ լինի:
Էլ չեն լինի ներումներ,
Չեն լինի ցավ ու արցունք:
Չի լինի կյանքս այսքան անտարբեր,
Բայց և կլինեմ մի անմիտ մանրուք
Այս էջերի մեջ:
Ստելու համար բառեր չեն լինի:
Բայց էլ ո՞ւմ է պետք,
Երբ թուղթ կլինեմ ես մի սևագրի
Ու կկեղտոտվեմ:

08.10.2007թ.
            ©Թերեզա

Ես մնում եմ


Պարզվեց նորից,
Որ անցյալից պիտի փախչել:
Որովհետև այն չի գնում հանկարծակի,
Երբ նրա հետ շարունակում ես անմիտ ապրել:
Թեկուզ այդպես:
Բայց ես գիտեմ,
Որ փախուստի վախկոտներն են միայն դիմում:
Ես մնում եմ:
Ու կմնամ մինչ չպարտվի
Անցյալը ինձ հենց իմ գրկում:

12.09.2007թ.
©Թերեզա

вторник, 10 апреля 2012 г.

Փոշեհատիկ


Խենթ ու խելագար իմ սիրո փոշին
Քո սրտի վրա լուռ մնալու է:
Մինչ չխենթանա սիրտդ վերստին`
Իր կորուստներն անվերջ զգալու է:
Ես քո կորուստն եմ լրացնելու,
Երբ որ հասկանաս, որ ես կամ:
Որ իրականում`
Ես կամ քո սրտում, քո հոգում էլ կամ:
Այսօր ամենն էլ դատարկ է
Քո մտքի նման, որ չի ընդունում
Իմ ներկայության մասին ոչինչ էլ`
Դատարկ է, անտուն:
Այսօր դատարկ է քո օտար սերը,
Որ գրանցել էս մտքիդ տախտակին:
Քո սրտի խորքում այն ինչ եղել է`
Փոշի է դրել իմ սիրո փոշին:
Գիտե՞ս, քեզանից ոչինչ չեմ ուզում:
Դու կհասկանաս, այն ինչ որ պետք է:
Երբ կցանկանաս փարվել իմ սիրուն,
Այն ժամանակ էլ ոչինչ է կյանքն էլ,
Որ մինչ ապրել էս դու:
Քեզ համար օտար իմ աչքերի մեջ
Ողջ էությունդ ու ամբողջ եսդ
Կարող եմ հավերժ պահպանել` մինչև,
Մինչև, որ չզգամ, որ կուրությունդ
Ավելի հավերժ կարող է լինել:
Ես չեմ տխրում, հաստատ իմացիր:
Խենթ հոգիս երբեք սիրուց չի հանգչի:
Կյանքում չի դառնա նա դատարկ ու լուռ:
Կարող եմ ապրել խենթ ու վառ սիրով,
Կարող եմ հավերժ քեզ օտար դառնալ:
Ես օտարացման այդ վայրկյաններով
Չեմ լինի անսիրտ, անսեր խելագար:
Այս իմ սերը, որ փոշու նման
Քո սրտի վրա դառնալու է ստվեր`
Թող թույլ տա նա քեզ սերդ հասկանալ,
Թող թույլ տա քեզ կյանքը այս սիրել:
Սերս` որպես փոքրիկ մի փոշեհատիկ,
Քամիների դեմ թույլ ու անցողիկ`
Չունի ոչինչ, նա օտար է քեզ:
Մինչ չհասկանաս..
Իսկ մինչ այդ` ես կխենթանամ
Իմ խենթ սիրո պես`
Իմ սիրո նման,
Որն անվերջ կարող է
Կրկնվել, փոխվել,
Ու միևնույն ժամանակ և նույնը մնալ:
Այս փոշին կարող է միայն ժամանակը
Վերացնել քո սրտից:
Բայց միթե՞ դա այն է`
Ինչ ցանկանում է սիրտդ ինձանից:

©Թերեզա
12.10.2006թ.
            

пятница, 6 апреля 2012 г.

Հպարտություն


…Ասա ին՞չ անեմ, երբ չկա ոչինչ.
Էլ չունեմ ոչինչ,
Որ պայքարեմ,
Պահպանեմ:
Ես կորած եմ ամբողջովին,
Ես էլ չկամ:
Ինչպե՞ս ապրեմ, երբ էլ չկամ,
Չկա ոչինչ:
Ես մի ստվեր եմ,
Որին գտան
Ու բաշխեցին ամբոխներում,
Իրենց անսեր աղմուկի մեջ
Կորցրեցին ինձ,
Մոլորեցին,
Մասնատեցին մինչև վերջ:
Ու տարան ամեն մեկնն իրեն համար
Դյուրինն ու լավը:
Իսկ ինձ թողել են միայն այսքանը.
Իմ գրելու իրավունքը
Թողել են ինձ,
Անգիտակից,
Որ կարող եմ ես սրանից
Վերածնվել,
Անգիտակից,
Որ կարող եմ հենց սրանում
Նորից ստեղծվել:
Ու ավելին`
Առաջվանից
Ավելի բարդ ու օտար,
Բայց ոչ պարտվող:
Միայն իմ գրելու կարողության համար
Ամեն բան եմ թողնել կարող:
Գտա, զգացի,
Որ հենց հիմա,
Հենց սրանից
Ծնվում եմ նոր.
Ձեզ համար օտար իմ համբույրներով,
Ձեզ համար անսեր իմ թռիչքներով,
Ձեզ համար ոչինչ էլ չունենալով:
Կորցրել եք ինձ,
Կորցրել հավերժ:
-Հաջողություն:
Իմ անունն է ոչ թե վրեժ,
Այլ` Հպարտություն:

30.05.2007թ.
©Թերեզա

Չհամբուրես դեռ...


Չհամբուրես դեռ...
Սպասիր հարցնեմ իմ շուրթերին`
Արդյո՞ք քեզ են այսքան փնտրել:
Մի բան ասա, որպիսի
Կարողանան ականջներով
Քո շուրթերը ճանաչել:
Մոտեցիր ինձ դու ավելի,
Որ աչքերս քո շուրթերը դարձնեն
Այնքան շոշափելի,
Որ նրանց ճանաչեմ
Տեսողությամբ իմ աչքերի:
Թույլ տուր լինել քեզ մտերիմ,
Թույլ տուր ծանոթանալ քո պատկերին`
Առանց անգամ և հպվելու:
Թույլ տուր մատներս` իմ շուրթերի տեղ`
Իրենց նուրբ համբույրով,
Քո շուրթերը սիրեն, շոյեն
Նրանք միայն հպումներով:
Թույլ տուր շունչդ բռնել օդում,
Ու համբուրել շնչովս քեզ:
Եվ անմահացնել թափանցելի համբույրներում
Մաքուր սերս:
Քեզ եմ սիրում:
Քե'զ,
Որ կարող եմ հազարներից փնտրել, զատել:
Իսկ դո՞ւ:
Դու չգիտես:
Դու չես կարող էդպես ապրել:
Ո՞վ եմ ես քեզ:
Ոչին'չ:
Մի կա՞յծ:
Ես չեմ կարող կորցնել նորից,
Բայց…
Թե կարող ե՞ս չվախեցնել,
Չմատնել ինձ`
Թույլ եմ տալիս լուռ համբուրել
Առանց լույսի, առանց խոսքի:
Պետք չէ ոչինչ:
Իմ շուրթերը անծանոթ չեն քո շուրթերին,
Նրանք քեզ են գտել փոքր ինչ,
Ու չեն կարող պարտվել կրկին:
Դու ե'ս, գիտեմ:
Ողջ մարմինս քեզ է գտել,
Ու դու իմն ես…
Չհամբուրես դեռ…
Սպասի'ր մի քիչ:
Որպիսի շուրթերդ մաքրվեն
Օտար, անցած համբույրներից:
Ես չեմ կարող, ես չգիտեմ.
Դու պատրաստ ե՞ս դրանք թողնել,
Դու կարող ե՞ս ողջը ջնջել,
Ու շուրթերս այս ամենի մեջ ճանաչել:
Դու կարող ե՞ս իմ այս լեզուն հասկանալ:
Դու պատրաստ ե՞ս ինձ հետ մնալ.
Հիմար հարցեր, մի կույր հիմար:
Դու այստեղ չես, ես էլ չկամ`
Ինչպես ստվերս,
Որ թողել եմ քո ստվերի հետ:
Ու մինչ հիմա`
Ինձնից թաքուն,
Քեզնից հեռու:
Առանց պատճառ, հարցաքննում
Ստվերն է ստվերին լուռ համբուրում:
Ու մենք չկանք նրանց թվում:
Մենք կապ  չունենք մեր ստվերի հետ:
Խռովել են ու բաժանվել
Նրանք մեզնից.
Առանց պատճառ համբուրել են
Ու համբուրվել` կրկին նորից:
…Չհամբուրես դեռ…
Սպասիր հարցնեմ իմ այն ստվերին.
-Արդյո՞ք դու ես ինձ ստվեր դարձրել
Ու կորցրել համբույրը իմ:
Թե հասկանամ, որ դա դու էիր,
Ուրեմն զուր եմ եկել
Ու ինձ դարձրել ստվերիդ գերի:
…Չհամբուրես դեռ…
Փոքր ինչ սպասի:
Բայց թե գնաս`
Ինձ չեմ ների:

©Թերեզա
03.05.2007թ.


Կիսատ պռատ


Այս անիմաստ կիսատները դարձնում են ստրուկ իրենց շարունակությանը ու ցավեցնում մնացյալը: Մինչ ե՞րբ պիտի շրջենք կիսատ` առանց եսի, կյանքի, սիրո` լոկ թրջված կիսատներով:
Այս ամնենն արդյո՞ք քեզ կստիպի պայքարել, ապրել, գնալ վերստին:
Թե ինձանից մնա փոքր ինչ` այն կլցնեմ իմ ապրուստով: Թե չմնա ինձնից ոչինչ` պարզապես ավելի վար կգլորվեմ ու կդառնամ լոկ մի կորուստ` առանց եսի, կյանքի, սիրո:

27.03.2007թ.
Թերեզա

вторник, 3 апреля 2012 г.

Մեր սրտերը մեզ չեն պատկանում...


Մեր սրտերը մեզ չեն պատկանում:
Նրանք այլոցն են երբ սեր են գտնում:
Անվերջ փախչում են,
Անմիտ թափառում օտար աչքերում:
Նրանց չես կարող փակել քո ներսում,
Պահել նրանց լուռ,

Բոլորից թաքուն:
Սիրում են նրանք լինել ամենուր
Ուր սերն է ապրում:
Մեր սրտերը պարտվել են սիրում`
Հանձնվել սիրուն:
Սիրում են լինել անտեղյակ, անքուն:
Բայց միշտ այդ սիրուն
Պահում են խորքում:
…………………………………………………..
Իմ սիրտն էլ մի սիրտ հեռավոր,
Որին չեմ տեսել վաղուց, շատ վաղուց:
Թողել է նա ինձ անսեր ու անլուր:
Եվ թափառում է իր գտած սիրուց:
Որտեղից որտեղ գտել է նա այն
Ու բաց չի թողնում.
Ուզում է միայն
Ապրել նրանում:
Մեր սրտերը մեզ չեն պատկանում.
Նրանք այլոցն են, երբ սեր են գտնում:

©Թերեզա
11.05.2007թ.