.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

воскресенье, 29 января 2012 г.

Այսօր ձյուն է...


Այսօր ձյուն է,
Այսօր ձյուն է,
Չե՞ք նկատում:
Այսօր ձյուն է դրել
Իմ հոգում:
Սպիտակ ձյուն,
Որ մաքրության պես` փափուկ է,
Բայց օտարության պես` շատ սառը:
Այսօր ցրտել է մի փոքր ներսն իմ
Այս սպիտակ ձյունից:
Չե՞ք տեսնում ձյունը`
Այն սպանում է ինձ:
Այսօր ձյուն է,
Ցուրտ ու թախիծ:


©Թերեզա
18/27/11.2004թ.

четверг, 26 января 2012 г.

Դատարկությունս էլ քոնն է..

Լեզուս փաթ ընկավ,
Կամ էլ կորցրեցի համարձակությունս,
Պատիվս անգամ
Թեև կորցրեցի, բայց և ապրեցի
Սիրուս արժանի:
Ամեն ինչ կտամ.
Արդեն տվել եմ,
Ու թեկուզ ոչինչ
Էլ չունեմ արդեն`
Դատարկությունս էլ քոնն է անգամ:
Չգիտեմ, արդյոք դա ճիշտ է.
Այն, ինչ մարդիկ են այսօր սրբացնում,
Իրենք են հենց դա
Ոտնատակ տալիս.
Ու դրանից է հենց սիրտս լալիս,
Ու անպատասխան հարցերով շրջում…
…Չնայած դրան` նորից է սիրում
Եվ առանց սիրո պարզապես`
Սեփական հոգու ետևից, զույգ ոտքով վազում:
Էլ ին՞չ ես ուզում,
Քո կամքն ինչում՞ն է:
Փշրանքներս է քամին ավազից սրբում,
Ու դրանց միջից սերս զատում է`
Խորտակում ծովում:
Ես քեզ խնդրում եմ,
Արդեն չեմ կարող քեզ հրամայել,
Բարեկամներ չենք,
Ոչ էլ ընկերներ,
Ուստի`խնդրում եմ
Ինձնից հեռանալ,
Ու սովորեցնել առանց քեզ ապրել.
Թեկուզ չեմ կարող ես առանց նրա,
Բայց ցանկանում եմ
Լողալ սովորել ավազի վրա
Ու այն քարերի, որ կամա~ց-կամա~ց
Մարդկանց սրտերն են դառնում:
Ավարտին ու վերջաբանին
Հենց այդ քարերով մենք ենք քարկոծում,
Երբ առանց սիրո ապրել ենք փորձում:
Դա անհնար է…
Թե հոգուդ խորքում
Մի փոքրիկ կտոր սիրուց չլինի
Ավազ կդառնա փուջ մարմինը իմ
Եվ ձեր բոլորի:
Ու ո’չ մի արցունք,
Ո’չ մի աղաչանք
Այլևս նրանց էլ ետ չի բերի:
Ու ինքդ քեզ էլ
Երբեք չես ների:



©Թերեզա
19.07.2005թ.

Համարձակություն..

Համարձակ լինելու համար
Այս գինին էլ ինձ:
Այսօր կհարբեմ ես վերջին անգամ,
Եվ այս արցունքը կլինի այսօր վերջինը,
Վերջինը, այո:
Ու թեկուզ, անգամ,
Անգամ չհանգցնեմ ինքս ինձ`
Միևնույնն է`
Էլ լաց չեմ լինի
Ես` ձեր պատճառով:
Այսօր, լավ հիշի'ր անկեղծ բարեկամ,
Արբում եմ այսօր ես վերջին անգամ:
Ամեն ինչին վերջ`
Ամեն ամենին:
Եվ այս գինու մեջ
Արցունքս է վերջին:
Բավ է, բավական է լամ
Անկեղծ եմ ասում,
Սա է` իմ վերջին անգամ:
Ես կծիծաղեմ ինքս ինձ վրա,
Եթե խոստումս դրժեմ.
Այս սրտի վրա թախիծը այսօր ինքս կսրբեմ:
Թեկուզ դրանից ես չլինեմ,
Թեկուզ մահանամ ես իմ խոստումից,
Միևնույնն է`
Եթե այն դրժեմ
Ուրեմն` թույլ եմ:
Ինչ-որ ուզում է` թող լինի ինձ:
Կհրաժարվեմ իմ այս թույլ կամքից,
Կհրաժարվեմ ինքս ինձանից,
Եթե ստեմ ձեզ, ուրեմն` ոչ դուք,
Այլ ես ինքս եմ պիղծ:
Մինչ ինքս չկամենամ ապրել,
Ո՞վ ինձ կստիպի.
Այսօր ուզում եմ սիրվել
Չորացավ այսօր արցունքս իմ այտին:


Թերեզա

11.11.2004թ

воскресенье, 8 января 2012 г.

Այսօր մռայլ է

Այսօր մռայլ է ներսից ու դրսից.
Այնպիսի ուժգին ցանկություն ունեմ
Փախչել քեզանից,
Ու ետ չգալ էլ:
Ու էլ ինքս ինձ,
Եվ քեզ էլ ինձ հետ` արդեն չտանջել:
Ու նաև լինել ինչպիսին կուզես.
Ինչպիսին կուզես ինձ այսօր կերտել`
Թույլ եմ տալիս քեզ:
Բայց ինձ չգիտես:
Իմ բնությունից
Ոչինչ չգիտես. այն կխառնվի:
Այնպես որ այսօր դու կխառնես ինձ
Փոքրիկ ամբոխին,
Որից փախչում եմ
Այսօր էլ:
Փախուստ` առանց որի
Անհնար է ապրել քո կողքին:
Բայց և այսպես, թե այնպես
Ես դեռ կմնամ
Մինչ չպարտվես
Դու քո սեփական……
Հպարտությանը,
Եվ առաջինը դու չհեռանաս`
Ինձանից առաջ:
Իսկ ես կմնամ`
Մինչ…..չվերադառնաս:
Նորից առայժմ, հաջողության տեղ:
Ես էլ, դու էլ այսօր էլ կասենք,
Ու կհեռանանք:

Այսօր մռայլ է,
Բայց ամենևին անձրև չի գալու:
- Թե ես մնում եմ`
Դու ո՞ւր ես գնում.
Ամեն անգամ էլ նույն հանդիպմանը,
Ամեն անգամ էլ….
Փախուստ վերադարձներով:
Թե` այս անգամ էլ նույն կերպ ես վարվելու`
Վերադառնալիս ինձ էլ չես գտնի`
Ինչպիսին ես կամ
Էլ չեմ լինելու:
Ետադարձ տոմսդ իզուր մի վատնիր
Ինձ մոտ ետ գալու
Ու համոզվելու,
Որ ես այստեղ եմ:
Ես արդեն չկամ:
-Մնաս բարով…

Այսօր մռայլ է,
Ինչպես աշնան ևս մեկ օր:


Թերեզա
12.10.2005թ

суббота, 7 января 2012 г.

Գոռոզ


 Այսօր ինձ կարող ես փոքր-ինչ կորցնել,
Ու փոքր-ինչ կորցնել անձն իմ
Այսօր ամբողջովին:
Ես ոչինչ էլ չեմ կարող անել.
Մենք թույլ ենք այդ հպարտության առջև,
Անզոր ենք նրա փոքրիկ հպմանը:
Ու, երբ հպարտը գոռոզանում է ,
Սերը թողնում է իր նստավայրը
Ու կամաց-կամաց, լուռ հեռանում է:
Այդ լռությունը առավել բութ է,
Երբ սիրելով ես դռները փակում
Ու անտեսում ես պատուհանները:
Ու նրա ցավը առավել կույր է,
Երբ մոռանում ես սեփական ցանկությունները:
Առավել բութ,առավել կույր…
Իսկ այդ ամենը ուղղել չի լինի,
Հենց այդ ամենն էլ
Հասցնում է մեզ ինչ-որ ավարտի,
Որից այն կողմ ու հենց այս կողմում
Սեփական մահդ է թափանցելի,
Եվ հենց քո կյանքն է այդ պահ խոցելի:
Երբ կորցնես
Նրան…
Կամաց-կամաց ինքդ քեզ
Կդարձնես մի մահ:


Թերեզա
19.07.2005թ

Սիրում եմ քեզ ատելու չափ

Սիրում եմ քեզ ատելու չափ.
Ուրիշ ին՞չ ասել,
Երբ տեսնում եմ քեզ:
Հանկարծ ուզում եմ լքել՝
Երբ իմն ես:
Ուրիշ ին՞չ ասել.
Խելագար եմ ես:
Դարձրել ես ինձ սեր,
Բայց ատում եմ քեզ,
Ավաղ սիրելու չափ:
Ուզում եմ ասել
Սիրում եմ անչափ,
Անչափ կսիրեմ:
Երբ հասկանում ես`
Ատում եմ:
Իսկ երբ վերանաս`
Կրկին սիրում եմ:
Գինու՞ց եմ արբել՝ արյան կաթիլից,
Թե՞ խոսքերից այս անկապ:
Սիրում ե՞ս արդյոք ինձ.
Ես` ատելու չափ:
Ախ, սիրտս ոչինչ էլ չի հասկանում,
Չի ուզում լսել օտար խոսքերն իմ:
Դու էլ` լսելու փոխարեն հեռանում,
Չես նայում վրաս նորից և կրկին:
Ինչ շոգ ձմեռ է, գարուն է արդեն.
Շոգ է և տապ:
Սերն է այդպիսին, չեմ խելագարվել.
Սիրում եմ քեզ ատելու չափ:

©Թերեզա
03.03.2003թ.

вторник, 3 января 2012 г.

Անշունչը


Խոսի'ր ինձ հետ:
Ստվերից դարձիր մի շունչ:
Ինձ լուռ հետևելու  փոխարեն`
Թափանցիր ներս իմ հոգուց:
Թույլ եմ տալիս իմ ողջ հոգում թևածել,
Եվ ամենը իրար խառնել:

Իմ մարմնից կյանքս էլ հեռացնել
Եվ հոգուս հետ այլ աչքերում նորից հառնել:
Ու վերստին մարել, վառել
Ինձ վերացնել:
Իմ ներսի լռությունը աղմուկ դարձնել,
Ընդմիշտ ինձ ստվերացնել,
Իմ փոխարեն կյանքս ապրել,
Ինձ ցավեցնել` քո փոխարեն:
Միայն թե քեզ անծանոթ չդարձնել,
Չառհամարել մի սեր,
Որ իմ ստվերը շնչացրել է:
Քո պատճառով իմ սուտ կյանքը լրացրել է:
Ամեն պակաս, ամեն ավել`
Այս ամենին հարմարեցրել
Ու ինձ այսպիսինն է դարձրել:
Խոսի'ր ինձ հետ
Եվ լրացրու ամեն կորուստ,
Որ թողել ես հոգուս ներսում:

©Թերեզա
20.03.2007թ.

Եկե՞լ ես... Գնա


Ես հեռանում եմ իմ հիշողությունից,
Իսկ նա վերստին ինձ է համբուրում:
Նա գտնում է ինձ,
Ամենից հետո փնտրում ու գտնում:
Որքան հեռանում,
Որքան այրում եմ մտքեր ու զգացմունք,
Այնքան ավելի է կարողանում
Ինձ իրեն համար դարձնել մանրուք:
Ու ավելի է ինձ խորտակում,
Տանում իր հետ:

Աս'ա, ինչ՞ անեմ,
Քեզանից որտեղ՞ եմ կարող թաքնվել:
Իմ այս հետքերը
Առանց ցանկության եմ քեզ մոտ թողել,
Իսկ դու դրանք օգտագործում ես:
Ես քեզանից օտար սիրում եմ թաքնվել,
Իսկ դու ինձ նորից,
Նորից գտել ես
Ու նորից դարձրել
Քեզ համար մի ստվեր,
Որին միշտ քեզ հետ պիտի ման ածես:
Քո ինչի՞ն եմ պետք:
Որ նորի՞ց լքես,
Երբ ուզում եմ քեզ սեր խոստանալ:
Երբ պատրաստ եմ քեզ
Ներել ու վերադառնալ:
Քեզ մոտ պիտի գամ
Ես ամեն անգամ,
Որ չփոշիանամ
Ու չվերանամ:
Այս ամենը ինձ
Իրոք դարձրել է այդպիսի փոշի:
Բայց դեռ հուսով եմ,
Որ ինձ չես մաշի,
Ու իմ մոխիրները
Քամուն չես հանձնի,
Դրան անտարբեր`
Ինձ չես դարձնի
Անսիրտ ու անսեր:
Ես է'լ չեմ ուզում:
Դու չես հասկանում,
Դու ինձ չգիտես,
Նորից չգիտես:
Բայց ետ ես եկել,
Կրկին եկել ես:
Ու ես չեմ ուզում,
Չեմ ուզում թողնել,
Որ հեռանաս:
Եվ հենց դրանից
Վերացած եմ ես:
Ու կմանրանամ
Քանի դեռ դու կաս:

 ©Թերեզա
13.03.2007թ.

Արարեմ քեզ


Ծանոթ լինեմ քո դիմագծերի
Յուրաքանչյուր հատվածին ու գծերին,
Որ իմ ձեռքերով արարեմ
Քո կերպարանքը:
Եվ այն` որպես քեզանից մի մասնիկ,
Իմը համարեմ:
Պահպանեմ քո կյանքը

Մի կտոր այդ թղթով իմ ձեռքերում:
Եվ երջանիկ լինեմ,
Որ կարող եմ փարվել,
Շոյել ու կրծքիս սեղմել
Քեզ` որպես իրականություն:
Այո, կարծես վերջապես
Խելքս թռցրել եմ.
Դու ես դա անում:
Ու ես կորցրել եմ
Վաղուց կորցրել եմ
Էժանագին մի բանականություն:

Ծանոթ լինեմ քո պատկերին,
Որպիսի կարողանամ
Քեզ` իմը համարել:
Որպիսի մատիտս նրբորեն,
Երբեմն էլ` կոպիտ ապտակով,
Սպիտակ էությանս մոտեցնեմ,
Ու քո պատկերով
Ողջ ամբողջությունս լցնեմ,
Ու լինեմ անզոր,
Նորից հանձնվեմ,
Նորից ու.. դեռ նոր:

Ծանոթ լինեմ քեզ ամբողջովին,
Որպիսի ինձ քոնը համարես:
Ու լինես միակն իմ,
Ում որ կարող եմ նկարել
Ճիշտ և ճիշտ ինչպիսին
Կաս իմ սրտում, մտքում:
Ծանոթանամ քեզ
Ու քո հոգուն
Նոր շունչ տամ:
Եվ քեզանից թաքուն
Քեզ նորից գթամ:

©Թերեզա
07.03.2007թ.

Կվերածնվեմ


Եր՞բ կկարողանամ վերածնվել…
…Այս խոտերի մեջ` խոնավ ու թաց,
 Քո բույրը կզգամ, մինչև
Չվերադառնամ քաղաքն աղտոտված,
Որում չկաս դու`
Մաքուր պարզամտություն:
Այս օրերը, որ նման են մեկը մյուսին,
Կրճատում են կյանք ու սեր.
Եկ քայլենք այսօր` շունչս քո ուսին,
Քո շունչը արդեն իմին է փարվել:
Համբույրս շուրթերիդ այսօր էլ
Պիտի փոխանցեմ
Քամու խոնավությամբ:
Այն կշրջանցի յուրաքանչյուրին,
Որ կցանակա նրան գողանալ:
Այս չնչին երջանկությունը կանացի
Քո ափերի մեջ խոնավացել է.
Քո քրտնած ձեռքերում
Ինչի՞ց է որ չորացել է,
Եվ ինձ չի գտնում
Այդ երջանկությունն էլ:
Ոչինչ, պայքարել գիտեմ,
Ու գիտեմ հաղթել:
Թող այս ձմեռվա ցեխաջրերը
Մեզ չհանդիպեն:
Նրանցում ուզում եմ կորցնել ցավերը,
Որոնց գարունը չի կարող ընդունել:
Այս չոր ծառերը,
Որ պիտի ծաղկեն վերստին,
Որ այնքան մեռած են թվում
Մարդկանց աչքերին,
Բայց նրանց կոճղում
Կյանք է ու հոգի:
Այս նոր ծաղկունքն էլ
Ստիպելու է քեզ
Ինքդ քեզ ստել
Ու վերադառնալ առանց հակաճառելու,
Առանց ակնկալելու,
Թե պիտի հաղթես:
Ու քո սիրո մեջ,
Ու աչքերումդ էլ`
Ինձ տրված վայրկյաններից հենց
Կկարողանամ վերածնվել:

Թերեզա
24.02.2007թ.