.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

Մանկություն...Մաքրություն...

Ինչի՞ց եմ ստեղծվել ես..

Մի փոքրիկ ամպից,
Նրա մեկ կաթիլ ջրից,
Կամ էլ առվակից:
Կամ էլ չեմ սեղծվել:

Եթե՞ չկամ ես,
Ինչպե՞ս կարող եմ ստեղծել,
Ստեղծել ինքս ինձ

Ստեղծվել եմ հողից.
Սկզբում արմատ,
Հետո ցող,
Հետո տերև,
Եվ այդպես էլ անավարտ,
Հետո բողբոջ,
Հետո ծաղիկ եմ դարձել:

Գուցե ստեղծվել եմ քարից,
Գուցե եղել եմ երկնի մի կտոր,
Հետո դարձել եմ
Երջանկության նման թռչող:
Թռչող մի աստղ,
Թռչող մի ծաղիկ:

Գուցե ստեղծվել եմ աստղ,
Բայց ուրիշ ձևով.
Ինչպես ծաղիկ տվել ցող,
Հետո տերև,
Հետո բողբոջ,
Հետո ես աստղ եմ դարձել:

Գուցե՞ ստեղծվել եմ արծվից,
Թե՞ արծիվն է ինձանից ստեղծվել:
Գուցե ստեղծվել նրանից,
Հետո “Դու”, հետո “Ես” եմ դարձել:

Ստեղծվել եմ ծառից.
Ծառը բողբոջ է տվել,
Հետո պտուղ,
Պտուղն ընկել կոտրվել,
Եվ միջից դուրս եկել մի սկյուռ:

Գուցե՞ ստեղծվել եմ սիրուց.
Քանի որ հոգուս մեջ
Ուրիշ զգացմունքի տեղ չկա:

Գուցե ստեղծվել արևից,
Գուցե նույնիսկ խոտերից:
Գուցե ստեղծվել երկնքից:
Գուցե նաև հուզմունքից:
Գուցե՞ ստեղծվել եմ
Ատելության թշնամուց:
Գուցե՞ չկամ ես ընդհանրապես:
Ո'չ, հաստատ ստեղծվել եմ "Սիրուց":
Դա է ինչից ստեղծվել եմ ես:


©Թերեզա
2000թ. 


Միայնակ Տերևի Երգը



…Ուրեմն մի օր,
Անտառի մեջ մոլոր,
Քամու հետ քշվում
Մի տերև էր անցնում:
Քշում էր քամին
Միայնակ տերևին,
Ուրեմն մի օր,
Անտառի մեջ մոլոր:

***
Գարունը անցավ,
Տերևը մնաց,
Եվ գետնին ընկավ
Տերևը պոկված:
Քշում էր քամին
Միայնակ տերևին.
Ուրեմն մի օր, 
Քամու հետ մոլոր:
Մեկ էլ տեսանք 
Մի աղջիկ եկավ 
Միայնակ տերևին 
Վերցրեց և տարավ: 
Աղջիկը վերցրեց
Տերևը տարավ
Ուրեմն մի օր
Աղջկա հետ մոլոր:
Աղջիկը տարավ
Տերևն ընկած վար
Տարավ իրենց տուն
Եվ դրեց փոքրիկ
Գրքի արանքում:
Եվ ահա անցավ
Աշունն էլ գնաց,
Ձմռանից հետո
Գարունն էր եկավ.
Այդ գրքույկի մեջ
Միայնակ տերևն էր,
Որ մոռացվեց 
Ու չարացել էր: 
Եվ ահա հանկարծ 
Տերևը հոգնած 
Գրքույկի միջից 
Ընկավ ցած 
Մեծ պատուհանից: 
Քշում էր քամին 
Միայնակ տերևին 
Ուրեմն մի օր 
Քամու հետ մոլոր: 


1998թ., Գարուն 
2001թ. Մայիս

Երազանք


Երազում եմ մի մե~ծ այգի.
Մեջը մի փունջ վարդ թող ծաղկի:
Ցանկապատով շրջապատված մի մե~ծ այգի.
Մեջը մի մեծ տուն թող լինի` երկհարկանի:


Երազում եմ մի փոքրիկ շուն:
Այգում թող ունենա տուն:
Երազում եմ շա~տ ընկերներ,
Թող ունենան միմյանց հանդեպ մի մեծ սեր:


Երազում եմ Հայաստանը
Միշտ ինձ նման երազի:
Եվ Երազանքը նրա
Միշտ երազով կատարվի:


©Թերեզա
1998թ.



Վերջին Զանգը



Վերջին “դիլինգ”,
Բերջին “դուլունգ”,
Վերջին անգամ այն լսեցի
Եվ այդ զանգին խորհրդանիշ
Բղավեցի.
-Զանգն է վերջին ու անգին:
Եվ դահլիճում այս ահռելի
Զանգի ձայնին ենք սպասում էլի:
Սպասում նրա
“Վերջին դիլինգ”,
“Վերջին դուլունգ”


Ասելուն… 
Պարոն, Օրիորդ 
Զանգը հնչեցրեք 
Վերջին անգամ: 
Վերջինը չէ, 
Ես հույս ունեմ կրկին կգամ 
Եվ կլսեմ 
Փոքրերի դասերն ընդհատող 
Զանգն այդ հնչող: 
Եվ կհիշեմ, 
Թե ես ինչպես 
Զանգը լսեցի 
Առաջին անգամ, 
Իսկ հիմա ամեն 
Քառասուն րոպես 
Սպասում ենք նրան: 
Այս ահռելի դահլիճում 
Զանգը հնչեցրեք այն, 
Որպիսի ոմանք փախչեն տուն, 
Ոմանք` դասի շտապեն: 
Որպիսի ամեն անգամ, 
Քառասուն րոպեի ընթացքում 
Զանգի ձայները գան 
Եվ հետո լռության մեջ 
Կորչեն անքուն: 
Որպիսի ոմանց մասին 
Զանգն ունենա գաղտնիքը իր 
Եվ փախչելու ընթացքում 
Կարծես զանգով կանգնեցնի: 
Ամեն մեկի սրտում, հոգում 
Զանգն ունենա տեղը իր 
Եվ նույնիսկ փախչեն 
Դասի ընթացքում` 
Տանելով այդ զանգը բամփիր: 

…………………………………. 

Ամեն առավոտ արթնանալով 
Ես հիշում եմ քեզ: 
Եվ դպրոց շտապելու ժամանակին 
Չեմ հասցնում: 
Եվ ճանապարհին 
Դռները փակվում են հեզ: 
-Սպասեցեք, սպասեցեք, 
Չէ որ դեռ դրսում եմ ես: 
Չեն լսում ինձ, 
Բայց ես կարոտել եմ քեզ: 
Նույնիսկ այդ պահին 
Լուսամուտով ներս թափանցել 
Փորձում եմ ես: 
Կարծես խելագար մի պատանի, 
Հրելով մարմինս մտնում եմ ներս: 
Ներսում դատարկ է, և զանգն էլ չկա: 
Շատ թե քիչ սպասես 
Եվ զանգը կգա: 
Ու հանկարծ 
Դահլիճից, 
Զանգն արբեցած 
Մոտենում է ինձ: 
Վերջին “դիլինգ”, 
Բերջին “դուլունգ”, 
Վերջին անգամ այն լսեցի 
Դուռը բացվեց և… 
Այս դահլիճում հայտնվեցի: 



©Թերեզա 
2001թ. Մայիս 

Դպրոց


Այս խուլ ու համր աշխարհում
Անկյուն գտա մի անհաս,
Որի մեջ ամեն մարդու
Մանկությունն է մի երազ,
Որի ամեն խոսքի մեջ`
Լռությանը հակառակ,
Զրնգում է բարձր երգ
Եվ արձագանք:


Ամեն զանգի հետ մեկտեղ էլ`
Պայուսակը հավաքած,
Այդ անկյունից փախչում են 
Մանկություններ` 
Անհամբեր զանգին սպասած: 
Իսկ առավոտյան` 
Ժամը ինին, 
Գալիս են նրանք` 
Տարիները պատանեկության: 
Եվ լսվում է կրկին 
Երգ ու արձագանք: 


Այս խուլ և համր աշխարհում, 
Երբ ես անկյուն գտա մի անհաս, 
Հոգումս լցվեց երջանկություն, 
Եվ հոգիս դարձավ խաս: 



Երբ քեզ ասեմ ցտեսություն, 
Երբ ետևիցս փակեմ 
Դռները քո հպատակ 
Այդեղ կթողնեմ մի մանկություն, 
Որպես ինձանից հիշատակ: 


©Թերեզա 
2001թ. 

Ա~խ ասացեք ինձ աստղեր 




Ա~խ ասացեք ինձ աստղեր 
Ինչո՞ւ եք կապույտ երկնքում: 
Ախ ասացեք ինձ աստղեր 
Այս սերն ինձ ո՞ւր է տանում: 


Ա~խ ասացեք ինձ աստղեր 
Ինչո՞ւ եք այդպես շողում, 
Իսկ երբ ես նայում եմ վերև` 
Կարծես ինձ մեջքով եք թեքվում: 


Ա~խ ասացեք ինձ աստղեր 
Ինչո՞ւ միայն դուք եք երկնքում, 
Ախ ասացեք ինձ աստղեր 
Ինչո՞ւ իմ ճամփան չի շողում: 


Ա~խ ասացեք ինձ աստղեր 
Երբևէ կբարձրանա՞մ ես վերև 
Կմասնակցե՞մ Ձեր խաղին 
Ցերեկ և գիշեր: 


1998թ. 
©Թերեզա




Արցունքոտ աչքեր



Ուզում ե՞ս աչքերս արցունքներ լցվեն
Եվ գիտես, որ դա կլինի:
Ուզում ե՞ս աչքերս արցունքեր լցվեն
Եվ ծովին նմանվի:
Ես արդեն գիտեմ` ինչու է ծովն աղի:
Ես արդեն գիտեմ, որ դրանք արցուներն են իմ:

Աչքերս տալով երկինքին` 
Վերևից արցունքներ են թափվում: 
Եվ կաթիլ առ կաթիլ թափվելով գետնին` 
Թափվելով նրանք ծովեր են դառնում: 

Ուզում ե՞ս աչքերս արցունքներ լցվեն, 
Եվ գիտես, որ դա կլինի: 
Ուզում ե՞ս աչքերս արցունքներ լցվեն 
Եվ ծովին նմանվի: 

©Թերեզա 
1998թ


Մայրական սերը


Երբ գիշեր էր մութ ու լուռ,
(Երբ անկողնում էի պառկած)
Ցուրտ քամի էր մեկ մեկ փչում
Եվ հանկարծ
Պատուհանից ներս թափանցեց
Քամուց ուժգին մի ջերմ համբույր:
Ամուր գրկեց իբրև վերմակ,
Իր տաքությամբ նա փաթաթեց,
Եվ մի ժպիտ համբույրի հետ
Գրկեց ու ինձ իր հետ թռցրեց:
Երբ առավոտ էր` վառ արև,
Արևից ներքև ընկավ կրակից վառ,
Հրից ուժեղ արևի շող:
Փարվեց հողին և հողի հետ
Ինձ էլ գրկեց:
Հողը փոշի դարձավ, իսկ ես..
Իսկ ինձ փրկեց մայրիկս հեզ:
Տուն վազեցի, իսկ դրսում էլ
Տեղատարափ անձրև թափվեց:
Մայրիկս ցանկացավ ինձ ջերմ գրկել
Եվ հանկարծ այդ սերն իր մեծ
Համբույրներով ինձ փոխանցեց:


©Թերեզա
2001թ.

Комментариев нет:

Отправить комментарий