.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

вторник, 3 апреля 2012 г.

Ինչո՞ւ եմ ասա այսօր քեզ սիրում


Ինչո՞ւ եմ ասա այսօր քեզ սիրում:
Սերերս թողած` քեզնից սեր մուրում:
Ինչո՞ւ եմ սիրտս անվերջ ստորացնում
Ու այն քո անսեր սրտին եմ դարձնում:
Եվ ինքս ինձ կրկին կյանք վերադարձնում:
Արդյոք չգիտեմ, որ սիրտդ է ստում:
Աչքերդ են խաբում,
Ու ինձ են ստիպում
Ետ դառնալ նորից,
Դառնալ քո սիրուն`
Խաբել ինքս ինձ:
Եվ անվերջանալի, անխոստումնալի
Սեր է շռայլում`
Դարձնում իրեն համար մոռացված սիրուհի
Ինձ ու իմ հոգուն:
Ինչո՞ւ եմ ասա այսօր քեզ սիրում:
…Ու իմ աչքերը քո հետքն են մաքրում:
Քեզ են որոնում նրանք ամբոխում:
Եվ իրենց լույսն են ստվերիդ հետ փոխում:
Ինչո՞ւ եմ ասա այսօր քեզ սիրում:  
…Ու իմ շուրթերը քո շուրթն են փնտրում,
Ու իմ այտերը կարմրում են, այրվում`
Սրտիս բախումն եմ սրտումս միշտ զգում`
Երբ քեզ են հանկարծ աչքերս գտնում:
Ինչո՞ւ եմ ասա այսօր քեզ սիրում:


©Թերեզա
07.05.2007թ.

Комментариев нет:

Отправить комментарий