.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

вторник, 3 апреля 2012 г.

Նկարեմ մի ժպիտ


Եկ այսօր նկարեմ մի ժպիտ.
Քո դեմքին շրթներկով մի ժպիտ:
Նրա վառ ու կարմիր երանգից
Քո այտերը ժպտալու են փոքր ինչ:
Թող այսօր նկարեմ մի ժպիտ,
Որ վաղուց չի եղել նա քեզ մոտ:
Թույլ տուր տալ մի ժպիտ պարտադրող
Քեզ ժպտալ վերստին`
Անցյալում թողնելով
Անժպիտ քո ներկան,
Թոխծեցնող անցյալին:
Թույլ տուր քեզ ժպիտը այդ տալ:
Եկ այսօր նկարեմ մի ժպիտ:
Քո դեմքին իմ սիրով մի ժպիտ,
Որ անհոգ այտերիդ կսփռի
Իրենից ու ինձնից
Վարդագույնն իր մտքի:
Ուզում եմ լինես կրկնակի երջանիկ:
Ուզում եմ անվերջ շուրթերիդ
Նրանք հայտնվեն առանց դադարի
Հայտնվեն ու զավթեն քո հոգին
Եվ հիշացնեն քեզ, որ կան ժպիտներ,
Որոնք սիրում են քո այտերը,
Որոնք սիրում են շուրթերիդ հպվել,
Ու որոնց կգտնես, թե սիրես:
Թույլ տուր մի ժպիտ նկարել,
Նվիրել նրան անվերադարձ,
Քանի որ այդպես քեզ սիրել եմ
Ու ժպիտն այդ մաքուր է, անսանձ,
Բայց անկեղծ:
Եկ այսօր նկարեմ մի ժպիտ,
Ու նրան այնքան մոտ շուրթերիդ,
Որ զգաս, ապրեցնես
Մշտապես ու անվերջ:

29.04.2007թ.
Թերեզա

Комментариев нет:

Отправить комментарий