.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

пятница, 6 апреля 2012 г.

Չհամբուրես դեռ...


Չհամբուրես դեռ...
Սպասիր հարցնեմ իմ շուրթերին`
Արդյո՞ք քեզ են այսքան փնտրել:
Մի բան ասա, որպիսի
Կարողանան ականջներով
Քո շուրթերը ճանաչել:
Մոտեցիր ինձ դու ավելի,
Որ աչքերս քո շուրթերը դարձնեն
Այնքան շոշափելի,
Որ նրանց ճանաչեմ
Տեսողությամբ իմ աչքերի:
Թույլ տուր լինել քեզ մտերիմ,
Թույլ տուր ծանոթանալ քո պատկերին`
Առանց անգամ և հպվելու:
Թույլ տուր մատներս` իմ շուրթերի տեղ`
Իրենց նուրբ համբույրով,
Քո շուրթերը սիրեն, շոյեն
Նրանք միայն հպումներով:
Թույլ տուր շունչդ բռնել օդում,
Ու համբուրել շնչովս քեզ:
Եվ անմահացնել թափանցելի համբույրներում
Մաքուր սերս:
Քեզ եմ սիրում:
Քե'զ,
Որ կարող եմ հազարներից փնտրել, զատել:
Իսկ դո՞ւ:
Դու չգիտես:
Դու չես կարող էդպես ապրել:
Ո՞վ եմ ես քեզ:
Ոչին'չ:
Մի կա՞յծ:
Ես չեմ կարող կորցնել նորից,
Բայց…
Թե կարող ե՞ս չվախեցնել,
Չմատնել ինձ`
Թույլ եմ տալիս լուռ համբուրել
Առանց լույսի, առանց խոսքի:
Պետք չէ ոչինչ:
Իմ շուրթերը անծանոթ չեն քո շուրթերին,
Նրանք քեզ են գտել փոքր ինչ,
Ու չեն կարող պարտվել կրկին:
Դու ե'ս, գիտեմ:
Ողջ մարմինս քեզ է գտել,
Ու դու իմն ես…
Չհամբուրես դեռ…
Սպասի'ր մի քիչ:
Որպիսի շուրթերդ մաքրվեն
Օտար, անցած համբույրներից:
Ես չեմ կարող, ես չգիտեմ.
Դու պատրաստ ե՞ս դրանք թողնել,
Դու կարող ե՞ս ողջը ջնջել,
Ու շուրթերս այս ամենի մեջ ճանաչել:
Դու կարող ե՞ս իմ այս լեզուն հասկանալ:
Դու պատրաստ ե՞ս ինձ հետ մնալ.
Հիմար հարցեր, մի կույր հիմար:
Դու այստեղ չես, ես էլ չկամ`
Ինչպես ստվերս,
Որ թողել եմ քո ստվերի հետ:
Ու մինչ հիմա`
Ինձնից թաքուն,
Քեզնից հեռու:
Առանց պատճառ, հարցաքննում
Ստվերն է ստվերին լուռ համբուրում:
Ու մենք չկանք նրանց թվում:
Մենք կապ  չունենք մեր ստվերի հետ:
Խռովել են ու բաժանվել
Նրանք մեզնից.
Առանց պատճառ համբուրել են
Ու համբուրվել` կրկին նորից:
…Չհամբուրես դեռ…
Սպասիր հարցնեմ իմ այն ստվերին.
-Արդյո՞ք դու ես ինձ ստվեր դարձրել
Ու կորցրել համբույրը իմ:
Թե հասկանամ, որ դա դու էիր,
Ուրեմն զուր եմ եկել
Ու ինձ դարձրել ստվերիդ գերի:
…Չհամբուրես դեռ…
Փոքր ինչ սպասի:
Բայց թե գնաս`
Ինձ չեմ ների:

©Թերեզա
03.05.2007թ.


Комментариев нет:

Отправить комментарий