.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

вторник, 9 октября 2012 г.

Ծաղկափոշի քո լարերին


Փոշի են հագել կիթառիս լարերը:
Սրտիս զարկերը դանդաղել են:
Երաժշտության փոխարեն էլ`
Դրսում մահացող տերևների ձայները
Ականջներիս ծանրացել կախվել են:
Գերեզմանոցում մարդիկ չեն ապրում,
Ու այնտեղ մահանում են եղանակներն էլ,
Սակայն վերստին ծնվելու համար:
Կփոխվի՞ կյանքը, թե՞ կմնա ինչպիսին որ կար:
Դու ես մեղավոր քո ցավի համար…
Ցավում է լարս
Ու վայր է ընկնում արցունքի հնչյուն`
Շոշափելով կյանքս
Ու դարձնելով քեզ լոկ հիշողություն:
Քեզ չեմ մեղադրի,
Մեղադրանքներս ցավս չեն կոցկի:
Ձեռքս չի դառնա հանկարծ սիրալիր
Ու կիթառիցս ձայն չի արձակի:
Միայն ուզում եմ
Կրկին զգալ ձյուները,
Նրանց ձայները
…Ու լռությունը:
Որ լինեմ նորից
Նրանց հարազատ,
Որ չդարձնեն ինձ
Վերջաբան կիսատ,
Ու չթաղեն ինձ էլ
Գերեզմանոցում իրենց
Սառնության...
Միթե՞ ես չէի հեռացել
Ու բաց թողել նրան:
Գիտեմ` ներել ես:
Շուտով կսպառվեն
Օրերս աշնան
Ու սխալներս
Կփոշիանան:

©Թերեզա
28.11.2008թ.