.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

вторник, 13 ноября 2012 г.

Սերը հարցական է երևի...


Ինչ՞ն է այդքան թաքուն խլվում
Օտար ձեռքով անոթի..
Մեկ սիրտս աշխարհին է փարվում,
Մեկ ոչինչ չկա որ փարվի:
Մեկ արտասուք եմ ցասում,
Մեկ հեծկլտալ եմ ուզում մանկան պես:
Մերթ նա անձրև է ցասում,
Մերթ մի ցամքած արև հեզ:

Այն ինչ՞ն է խոնավից խոնավ
Սիրտս լցնում ծով դարձնում:
Մեկ ամպամած չէ բնավ,
Մեկ ջուր և թախիծ է ծովում:

Ծովը ցամքել չի կարող:
Չէ որ ջրով է նա ծով:
Ծովը ափից չի ելնում,
Թեկուզ ալեկոծում է:

Սիրտը հոգուց դուրս չի գա:
Առանց սրտի են ծնվում
Նրանք` ում հոգում սեր չկա,
Ու նա` ով սիրել չի ուզում:

Ինչպե՞ս կարող ես ստել:
Սիրուն ստել, ետ մղել:
Չէ որ նա չի հեռանա,
Թեկուզ թաքուն և մնա:

Կրկին խլում են նրան,
Խլում ձեռքերը օտար:
Ափսոս աշխարհը մեկն է միայն,
Սրտերը` հազար:
Աչքերը երկուսն են ցավոք,
Արցունքները`անհամար:
Տխրությանն են նրանք,
Եվ ուրախության համար:

Սակայն ինչո՞ւ սիրո համար մենք լանք,
Արժանի է սերն ամենալավին:
Թեկուզ ուրախության համար
Այդ ժամ հարկավոր է ուրախանանք բավին:

Սերը եթե նույնիսկ գնա`    
Կասի ''էլի կգամ'':
Չի հեռանա:
Կողքիս կապրի թեկուզ չզգամ:

©Թերեզա
05.04.2002թ.

Թող


Լինեի մանուկ մի կենդանի:
Թող մրափեի, թող որ գոռայի
Ու կայծակը նույնիսկ տաներ,
Թող չիմանայի թե ինչ՞ է սեր,
Թե ինչպե՞ս են մարդիկ սիրել:
Թող որ կյանքում ապրեի հանգիստ,
Թող չունենայի թախիծ, տանջանք:
Թող որ կյանքը անցներ, նույնիսկ
Թող չիմանայի թե ինչ՞ է կյանք:
Թող չունենայի այդ սարսուռը,
Մարմնիս վրա դառը հուրը,
Որը հետո քաղցրանում է:
Թող որ կյանքը հեքիաթ դառնար,
Ես զմայլվեի ծաղիկներով:
Եվ թող սերս ճամփում մնար:
Ետ թող դառնայի ուրիշ սիրով:
Թող երկինքն իր գիրկն առներ
Հոգիս ու մարմինս:
Եվ երազում միայն ետ դարձներ
Մարմնիս խորքում
Հոգուս գրկում ծաղկող սերս:
Թող երազը դառնար ծաղիկ,
Եվ ծաղիկը` երազներ:
Ու երազով լի կյանքում փոքրիկ
Ոչ մի ծաղիկ չթառամեր:
Թող երկնքում արև շողար`
Նույնիսկ երբ լուսինն է դրսում:
Թող որ հանդիպեին իրար
Ւնչպես ես ու դու...
Բայց ինձ չեն լսում:

©Թերեզա
Օգոստոս 2001թ. 

Սերս


Սերս տվեցի ծաղկանց.
Նրանք սեր էին խնդրել ինձանից:
Եվ նրանք թոշնեցին հանկարծ
Ու թափվեցին թերթիկները գլխիկներից:
Սերս տվեցի թռչնին:
Նա երբ շատ վեր էլ թռչեց
Դուրս չելավ իմ
Իմ այդ սերը մեծ:
Սերս տվեցի արեգակին:
Արևի շողերը մոխիր դարձան
Ու ընկան:
Եվ ես սերս տվեցի լուսնին
Ու արեգակի պես վառվեց նա:
Եվ նրան արեգակը մեր հին`
Սերս դարձրեց:
Սերս տվեցի աստղերին.
Աստղերը` վար ընկան:
Սերս տվեց երկնքին.
Երկինքը` մռայլվեց անգամ:
Սերս տվեցի ծառերին`
Նրանց տերևներն ուրիշ զգեստ հագան:
Սերս տվեցի եղանակներին.
Նրանք արագ փոխվեցին, անցան:
Սերս տվեցի վարդին.
Նա ինձ փշերով ծակեց:
Ու այդպես սերն իմ
Ամբողջ աշխարհով տարածվեց:

©Թերեզա
Օգոստոս 2001թ. 

понедельник, 12 ноября 2012 г.

Քնքուշ համբույր


Ինձ այցելեց քնքուշ համբույր
Շրթունքներիս:
-Օ~, ին՞չ էր դա:
-Քնքուշ համբույր:
Հոգի իմ զգա
Համբույրն այս բույր:
Շրթունքերս պաղ
Զգացին հանցանք
Համբույրից խաղ
Համբույրից բաղձանք:
Ու ծառերը զգուշ արթնացան
Համբույրից այդ անծանոթ:
Եվ ծառերը քուն չունեցան,
Այլ զգացին քնքուշ կարոտ:
Ու փարվեցի ծաղիկներին`
Համբույր տալով,
Որ ես ստանամ կրկին
Համբույրն այդ զով:
Սակայն նրանք
Այտերն իմ համբուրեցին,
Իսկ շրթունքներս`
Անհամբույր մնացին:


©Թերեզա
24.06.2002թ.

Արթուն


Շատերին կարող ենք մենք այսօր կորցնել`
Չգիտակցելով կորուստը նրանց,
Չգիտակցելով և համակերպվել
Ու չպայքարել կորուստի դիմաց:
Կարող ենք անգամ
Ինքներս մեզ էլ հավերժ կորցնել
Անսահմանության
Ու փոքր ինչ արդար արցունքի մեջ էլ:
Սիրելիս, որտեղ էլ լինես
Հոգիս քեզ համար կորչել չի կարող
Ու քո կորուստը կվերագտնես
Իմ կողքին այսօր:
Իմ ընկերության ու իմ լուռ սիրո
Հագուստների մեջ
Կարող ես հավերժ այսօր տաքանալ,
Մինչ չհոգնեցնեմ:
Իսկ թե հոգնեցնեմ`
Նորից հեռանալ:
Բայց ամեն անգամ
Պատրաստ կլինեմ
Քեզ կրկին ընդունել:
Դու էլ պատրաստ կլինես
Միշտ վերադառնալ:

©Թերեզա
20.02.2006թ.

суббота, 10 ноября 2012 г.

Մրոտված Անձրև


Այսօր ձյուն կգա,
Այսօր ձյուն կգա իմ գլխին մի քիչ:
Օ~, արդեն թաց են մազերս փոքր ինչ:
Օ~, նորից թաց են աչքերս այսօր:
Այսօր ոչ սկիզբ է, ոչ վերջ է մի նոր:
Պարզապես...
Ուզում եմ զբեսնել
Այս թաց ձյուների տակ:
Զբոսնել ու թրջվել:
Եվ նկատողը հաստատ
Գլխի չի ընկնի, որ լաց եմ եղել:
Եվ նորից կանցնի, կգնա նա էլ:

Սև կաթիլներ են երեսիս վրա,
Գունավոր անձրև:
Պարզապես թախիծն է    գունավոր դարձրել
Այդ անձրևը այտերիս վրա:
Ինչո՞ւ եմ ստում, հեքիաթներ չկան:
Ինչպե՞ս կարող է թախիծը
Ներկել անձրևը երեսիս վրա:
Դա աչքերիս մատիտն է խառնվել նրան
Ու սևավորել:
Եվ գլորվում է կաթիլը վերջին
Երեկվա անձրևի,
Որն իմ աչքերին
Դարձել է ընկեր երևի,
Իսկ ես չգիտեի,
Ու չէի հասկանում,
Թե ամեն անգամ ինչո՞ւ է
Նա ինձ հյուր գալիս,
Երբ հոգիս թախծում է
Եվ սիրտս լալիս:
Բայց այժմ, այժմ անգամ նա`
Փոքրիկ անձրևը մեծ տիեզերքի,
Որ ծով էր դառնում
Իմ այս աչքերին,
(Եթե ոչ օվկիան)
Այժմ անգամ նա չկա:
Գրում եմ, սակայն ես էլ չգիտեմ`
Ինչպես են լալիս:
Միայն անձրևն է այդ ինձ ցույց տալիս,
Թե ինչ՞ է...խոնավությունը:
Վաղուց է ինչ լաց չեմ եղել:
Առանց նրա է այսօր հյուր եկել
Այս տխրությունը.
Այսօր էլ ինչպես երեկ էր:

Անկեղծ եմ ասում`
Այսօր ձյուն կգա:
Իսկ եթե չգա,
Ուրեմն իմ հոգում
Անպայման կգա:
Առանց հարցնելու,
Առանց թակելու դռներս անգամ,
Ինչը շատ հեշտ է:

Այսօր ձյուն կգա,
Բայց անձրևի պես:
Ու այսօրվանից կսկսի սրբել կարծես
Ողջ աղբն այստեղ է գալիս
Մեծ տիեզերքից:
Այսօր կսկսի, բայց չի ավարտի
Նա մաքրել ողջը:
Թախիծն անգամ կմտնի,
Իր այսպես կոչված ձմեռվա որջը,
Որն ինձ համար պարզ սիրտ է կոչվում:
Ու կհարմարվի նա այդ տեղանքին:
Եվ ինչպես միշտ կմնա մինչ վերջ և վերջում...
Անգամ վերջում չի լքի:

Այսօր լռեցի ես սիրո մասին:
Լռեցի, այո:
Իսկ ըստ Ձեզ ինչո՞ւ եմ թախծել այսօր էլ կրկին:
Եթե ոչ քո պատճառով:
Քեզ չեմ մեղադրում:
Ինչպե՞ս կարող եմ
Մեղադրել այն կամ այնին,
Որի պատճառով այսօր եմ ապրում,
Սակայն որից էլ ձյուն է իմ հոգում,
Սակայն որից էլ նորից սառչում եմ,
(Ուժ չունեմ),
Սակայն որից հետո եմ ապրել:

Արդեն եկել է
Ձեր սպասված ձյունը:
Ինչպես երեկ էր,
Այսօր էլ է նույնը:
Կյանքը չի փոխվել,
Իմ սերը նույնպես:
Միայն ավելի եմ այս ձյունից սառել,
Միայն ավելի եմ մոլորել մի ես,
Որին չես գտնի,
Ինքս էլ չեմ գտնի:

Այսօր ձյուն եկավ:
Ասա թե օգնի:

©Թերեզա
            22.11.2004թ.

Անձրևախաղ


Արևի մանր մունր ճառագայթները կծկվեցին քամու արտաշնչումից, ապա վազվզեցին երկնակամարի ծայրերին` ոտնաթաթերի վրա ծանրացած: Ամեն մեկն` ինքն իրեն չկորցնելու համար, միանգամից թաքնվեց ով որտեղ պատահի: Ու նրանցից ոչ ոք չկռահեց, որ յուրաքանչյուրն էլ պարզապես կուլ է գնացել կիսատաք, կիսախավար երկնագույնում: Ցած շտապող կաթիլներից ծանրացած երկինքը կապտեց: Նրանցից յուրաքանչյուրն իր տարածքում պար բռնեց ու անգիտակից սկսեցին խուտուտ տալ անողնաշար երկնքի մարմնավորած էությունը: Վերջապես տաք երկինքը ճաք տվեց: Կաթիլներն ինքնակորույս ցած գլորվեցին: Սպասվելիք գրկախառնումից շիկացած փողոցը անշնչացավ:


©Թերեզա
29.03.2009թ.

Անավարտ վեջակետ
















            Մեկնեմ ձեռքերս  ու փարվեմ կորցրած երազիս, որ հետևում է ինձ: Մերթ երևում աչքերիս, մեկ էլ` ծաղրելով հեռանում` քանի դեռ իրեն չեմ կարող բռնել: Շարադրանքս թափվել է գրչիս թանաքի հետ ու բառերս կորցրել եմ չթարգմանվող բառերի կողքին: Նա հայտնվում է գլխիս վերին կաղապարի տակ, սակայն կիսատ ու թերի: Նրան էլ անգամ չեմ կարող բռնել, խառնել երևակայությանս ու բաց թողնել` էջերիս կարոտն առնելու: Որտե՞ղ եմ կորցրել ստորակետերս ու բազմակետերս: Եվ միջակետից հետո վերջակետս ո՞վ է դրել ու հեռացել:

©Թերեզա
14.06.2009թ.

Այրող հաղթանակ


Այսօր , երբ երկինքը բացվեց, ափերիս ընկան երջանկության փոշենման հատիկները: Ագահորեն կուլ տվեցի… Ու այրեցին ստամոքսս իմ սխալները, ու վառեցին այտերս ներսից, և մոխրացան բերանումս ատամները: Բայց միևնույն է` կրակը սրտիս հասցրեցի: Այդ պատճառով երկինք, այսօր է’լ, այսօր է’լ քեզ ներեցի:

©Թերեզա
Նոյեմբեր 2009թ.

четверг, 8 ноября 2012 г.

Փախուստ


Եկ փախչենք, եկ փախչենք երկուսով:
Փախչենք այնտեղ, որտեղ անձրև կա:
Փախչենք հենց հիմա, հենց այսօր.
Առանց այդ մասին որոշման անգամ:
Եկ չվախենանք անձրևի այդ հպումներից
Եվ զգանք որ մենք ենք ամենը:
Ամուր, շատ ամուր գրկիր ինձ.
Այս անձրևն ու այս արցունքն է մերը:
Այս սառնության մեջ
Մի տաքություն եմ զգում.
Այրվեմ մինչև վերջ
Այսօր քո գրկում:
Այս անձրևները առավել թաց են,
Ու ես քո կողքին առավել թաց եմ
Անցած արցունքից ու անձրևներից:
Ամուր գրկիր ինձ
Եվ քո տաք գրկում արև նվիրիր:
Ես իմ մարմինը անձրևների հետ
Քեզ եմ հանձնում:
Ամուր գրկիր, որ չկորչի ոչ մի կաթիլ:
***
Կարծես անձրևն է ուզում կտրվել,
Ու դադարում է ճամփեքին հարվածել այսօր:
Ու թե վաղն էլ այսպես անձրևի,
Ու թե դու չգաս վաղն էլ`
Ինքս կփախչեմ այս անձրևներից,
Որ հեռվում գտնեմ կորուստս նորից:

©Թերեզա
26.04.2005թ.

Քո “Մեծ” սերը


Ես քո “Մեծ” սիրուց
Այսօր հոգնել եմ:
Քո իրագործած այդ խոստումներից
Վաղուց արբել եմ:
Քո` “իմ պատճառով” այդ լուռ ցավերից
Արդեն լռել եմ:
Քո այդ “Մեծ” սերը
Ինձ հանդիպելիս
Փոխում է քայլերն իր:
Ինձ պատահելիս`
Անպատասխան է նաև բարևն իմ:
Քո այդ “Մեծ” սերը, սիրելիս,
Այսօր ինձ մեծ պարտքեր ունի:
Բայց կմոռանամ և’ խոստում, և’ սեր:
Պարտքերդ նորից զրո կդարձնեմ,
Միայն թե
Պատիվս նորից ետ վերադարձնեմ:
Ես քո “Մեծ” սիրուց
Շատ փոքր եմ դարձել:
Այն գողացել է
Ողջ հզորությունս,
Ես հանձնվել եմ քեզ ու “Մեծ” սիրուս:
Ես գոյություն էլ չունեմ:
Անունս եմ կորցրել:
Թե նորից գտնեմ
Քեզ կթվա, որ անծանոթներ ենք:
Ու կզարմանաս դու իմ համբույրից:
Արդեն հոգնեցրել է
Այդ ''Մեծ'' սերդ ինձ:
Ես հեռանում եմ
Անծանոթ մի սեր
Քեզ որոնելու
Այսօր աղմուկով,
Բայց չգնտելու ակնկալիքով:
Քեզ որոնեմ ու չգտնեմ
Քո նմանին
Սեր իմ:
Ես քո “Մեծ” սերը
Շատ կարոտել եմ..
Բայց ամենևին
Ես այն չեմ փնտրի:

©Թերեզա
18.10.2005թ.

Նամակ երազներիս


Այսքան հեռու իմ անցյալից,
Սխալներիս փոքրիկ իմ քաղաքից,
Անցանկալի հիմարությամբ
Ներսս է նորից
Ցեցոտում անհագ
Կույր խոնավությունն իմ խենթության:
Արդյոք կարող եմ մի օր ազատվել
Քո ցավեցնող վայրկյաններից:
Բաց թողեք ինձ:
Թողեք պարտվել:
Թաղել եմ փորձում
Հեռավորության այս սահմաններում
Ինքս ինձ:
Իմ հիշողության անմիտ սխալներ`
Փորձում եմ թաղել
Այս հեռավոր երկնքի տակ,
Այս հեռավոր օտար հողում:
Ու իմ ստի ես անտեղյակ`
Ինքս ինձ եմ այնտեղ թաղում:
Այսքան հեռու ու այսքան մոտ
Նորից պիտի ինքս ինձ դատեմ:
Ու ինքս ինձ կրկին փորձեմ փոխել:
Կյանքս է նորից հետապնդել
Անսիրտ անսեր
Աղմուկներին անցյալների:
Քեզ չեմ ների.
Թույլ չես տալիս ինձ հանդիպել
Իմ աշնան հետ:
Ես այնտեղ եմ ինքս ինձ կորցրել
Ու նրանում պետք է փնտրեմ,
Պիտի գտնեմ,
Թաքցնեմ հավետ
Ինձ` ինձանից:
Բարև նորից
Իմ խենթ ընկեր,
Քեզ եմ փնտրել
Տարի, օրեր:
Ստորագրել եմ պայմանագիր
Ինքս իմ առջև.
Պիտի թողնեմ այստեղ
Աղմուկն անցյալների
Եվ հեռանամ առողջ, թեթև:


©Թերեզա
Կիև
       03.09.2007թ