.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

пятница, 16 марта 2012 г.

Դա իմ սերն է


Այս անխափան, անխախտելի,
Այս ցավեցնող լռության մեջ,
Այս լռության կուրության մեջ,
Չսափրված այս կեղտերի`
Էությունով մի թանկ շունչ կա.
Դա իմ սերն է:

Անվերջ այս ձգձգվող օտարության,
Այս` արդեն քար ծակեցնող խոնավության,
Այս ամենից լուռ փախուստիդ մեջ
Չսպառվող երևույթ է պատսպարվել,
Որ չծախսես, չփոխանակերս,
Որ չկորցնես պատահաբար.
Դա իմ սերն է:

Քո ստերից, քո անձրևից ու քո ծխից,
Ինձ` քեզ հիշեցնող թաց պատկերից,
Ինձ մնացած քո էությունից,
Անվերջության վերջը դնող,
Քեզանից էլ սեր չսպասող
Մի արբեցում է միայն մնացել.
Դա իմ սերն է:

Վերջ սիրելիս:
Թե կարող ես խաղալ, խաղա':
Արդեն բաց են իմ թղթերը:
Տես չպարտվես միայն:
Անկեղծության տակ
Հաղթանակն եմ իմ թաքցրել:
Ժպիտներով կարող եմ քեզ
Իմ այս խաղից անգամ շեղել:
Թե կարող ես`
Համաձայն եմ քեզ պարտվել:

©Թերեզա
27.01.2007թ.

Գիտեմ…


Գիտեմ…
Մի օր կմնամ այնտեղ:
Ու անգամ սերս չի կարողանա
Ինձ ետ բերել ու նորից վառել:
Երբ այս աչքերը էլ չեն ենթարկվում`
Որոնում են քեզ`
Անկախ իմ կամքից,
Անկախ ամենից
Ինչ որ արել ես:
Երբ այս շուրթերը չեն փորձում խոսել`
Անվերջ փնտրում են
Համբույրդ ու սեր.
Ես ակամայից հեռանում եմ լուռ
Ու այստեղ չեմ էլ:
Վախենամ մի օր էլ մնալ այնտեղ
Ու չկարողանալ որոնել, գտնել:
Եվ կմահանան արցունքներն էլ:
Կմահանան ու էլ չեն թրջի
Աչքեր ու այտեր,
Այտեր ու հոգի:
Ու էլ պետք չի գա
Սիրել ու ներել:
Այստեղ կմնամ
Մինչև դադարեմ…
Ու այժմ դեռ այստեղ եմ:
Նորից եմ մնում,
Որ սիրեմ, ներեմ:
Որքան կմնամ, որքան կլինեմ`
Ոչ ոք չգիտի..
Միայն Նա`
Տերն իմ կյանքի..
Մինչ այս երազի ավարտը
Իրականությունը կբղավի,
Որ շրջվեմ ու տեսնեմ իրեն`
Անզոր ինձ նորից տապալել:

Թերեզա
13.02.2007թ.

Գուշակիր ինձ…

Գուշակիր ինձ…
Եվ ես կարող եմ անգամ հանձնվել:
Քեզ տված սրտից
Ոչինչ չգիտես, չես կարող պարզել:
Այս չակերտները, որ դրել եմ`
Քո փակագծերը կարող են բացել:
Բայց թե գուշակես իմ էությունն էլ`
Կարող եմ անգամ գիտակից պարտվել:
Ու իմ մտածված այս պարտությունից
Ոչինչ էլ չես կարող սեփականացնել.
Քեզ չպատկանելով ամենից`
Ամեն ինչից ես զրկվել:
Սիրելիս, գիտեմ, թշնամիներ չենք:
Կամ շատ ատում, կամ էլ սիրում ենք:
Փախուստն այս անտեսում եմ նորից,
Ու նորից եմ սկսում ինքս ինձ ցավեցնել:
Գուշակիր ինձ…
Եվ դու կարող ես անգամ հանձնվել:


Թերեզա
04.02.2007թ.

Ներման դռներից ներս

Այսօրվա իմ սխալները ներիր ինձ,
Ես անմարմին իմ քայլերւմ
Քեզ մեղադրել էլ չեմ փորձի.
Քեզ ես նորից եմ ներում:
Իմ այս սրտից մի մեծ ամբողջություն
Քո առջև անմիտ դարձել է ներում:
Իմ սխալները խեղդում են հոգիս.
Քեզ սխալ դարձրած միշտ մեղադրում եմ,
Սակայն վերստին`
Իմ անլուրջ սերը ես անտեսում եմ:
Կփորձեմ քամին հոգուդ լռեցնել,
Բայց թե չլռի`
Ես նրան կարող եմ իմ քամում փնտրել,
Կամ էլ նրանում անհետ մոլորել
Քո փախուստները ու օրը վաղվա:
Սիրելիս, թե որ կարող ես`
Ներիր իմ սերը:
Այն այնքան օտար
Ու այնքան սառն է,
Որ ինքս ինձ էլ երբեմն նաև
Չեմ փորձում ժխտել
Ու չեմ նկատում իմ սխալները:
Ես պարզապես
Գինարբուքից շատ հոգնել եմ:
Արբեցումից սիրո, հոգու
Գինովցել եմ:
Էլ չեմ ուզում այսպես ապրել.
Ինքս ինձ էլ անտեսել եմ:
Ու միմիայն նոր եմ փնտրել,
Գտել իմ սուտը:
Զատել նրան իմ կյանքերից,
Զատել նրան ինքս ինձանից:
Ծխախոտից մոլորվել եմ:
Այս փոշեացած իմ հոգին էլ
Արբեցումի վերջին իմ պնակով
Քո կենացն եմ բարձրացրել:
Ներիր, ներիր, որ այս թասն եմ ուշացրել:
Բայց կփորձեմ
Էլ չհարբել ու չծխել..
Ամենից շատ, ամենից շուտ
Ինքներս մեզ պիտի ներենք,
Որ ներումներ լսելը մեր
Այսօր ևեթ էլ չուշացնենք:


Թերեզա
(28)29.01.2007թ.

вторник, 6 марта 2012 г.

Այսօր գարուն է...

















Բարև սիրելիս: Այսօր գարուն է: Արդեն վեց օր գարուն է: Մի ամբողջ վեց օր, իսկ դու դա չես նկատել: Միթե՞ կարող ես դու այդպես ապրել. քո այդ թղթերում, ծխերում սուրճի ու ծխախոտի` մոռանալով օր ու ժամանակ: Այդ սև ակնոցի ետևում դու չես նկատել գարնան արևը, ու կարծում ես դեռ այն աշունն է` վեց գարուն առաջ: Թեկուզ չգիտես, որ ձմեռները արդեն վեց օր է ինչ իրենց տրված ժամանակը հասցրել են  ավարտին, թեկուզ, իսկ գարունը, այ այս գարունը, որ ինքնաբերաբար` առանց սեփական հենց քո ցանկության, ներսից ու դրսից քեզ վերափոխում է, դարձնում է բարի, ու ավելի է ստիպում քեզ սիրել ինձ, դա էլ չգիտեի՞ր: Արդյոք իմ մասին դու մոռացե՞լ ես, այս գարնան նման ինձ չե՞ս նկատում. դա կարևոր է, բայց դա դեռ ոչինչ , ես քո սրտում եմ, իսկ այնտեղ եղած չեղածի մասին ոչինչ չգիտես, ոչինչ չգիտես քո սրտի մասին: Օ~, իսկ ես գիտեմ: Բայց այս գարունը... չէ որ այն ամբողջությամբ այսօր մեր հյուրն է, այն քո կողքին է, քո ծխախոտի ծխին խառնված, սուրճիդ բաժակում սևով ընդգծված, ու թղթերիդ մեջ փոքր-ինչ մոլորված: Ցած դի'ր ակնոցդ, այս արևը ձմռանից հետո ջերմ է թվալ ցանկանում, իսկ դու դա չես էլ նկատում, ափսոս: Ին՞չ անեմ, ասա': Ես քեզ ին՞չ անեմ, դու այդպիսին չէիր: Դու դեռ կարող ես փոխվել, չէ որ գարունը դեռ նոր է սկսվել: Դու դեռ կարող ես այսօր ջերմանալ այս արևի նման, ու ջրհալել այս արևներից` երկնքի, հոգուս: Թե որ դու փոքր-ինչ քո սրտին հարցնես այսօր իմ մասին, կարող ես գարնան հետ ծանոթանալ, վեց գարուն առաջ: Վեց, ավել, պակաս, ին՞չ կարևոր է, գարուններ առաջ, երբ զեփյուռներում ես քեզ մոտ եկա, դու փակել էիր դուռ-պատուհաններ, ու այդ օրվանից ես այդ գարունով եմ գոյատևել, ու այսօր հենց այդ գարունով քեզ մոտ եմ եկել…
Այսօր գարուն է, նոր եմ նկատել:

©Թերեզա
06.03.2006թ