.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

четверг, 31 января 2013 г.

Այս առավոտ..



Այս առավոտ ջերմ ու առաջին
Իմ համբույրները քեզ եմ ուղարկում:
Եվ պահանջում եմ քեզանից չնչին
Մի ուշադրություն:
Այս առավոտ առաջին ժպիտս քոնն է:
Ու երբ զգաս, որ հիշել եմ քեզ,
Ու երբ ջերմանա այտդ
Եվ հոգիդ թռչել ցանկանա`
Այդ ես եմ քեզ համբուրել հենց այնպես`
Օդային համբույրով մի պատահական:
Այս առավոտ
Գիշերային նրբին անքնությունից
Մտքումս մնացած,

Առաջին խոսքերը սիրո`
Քեզ եմ նվիրում:
Եվ կրկին դառնում նրանցից
Խենթացած:
Ու այս անշունչ կարոտում
Միայն սփոփանք է այն համբույրը,
Որ այտերիս եմ ես հայտնաբերում:
Քո` ինձ ծանոթ այդ համբույրներում,
Եվս մեկ անգամ քեզ եմ վերգտնում
Ու ամենևին չեմ ուզում լռել,
Քեզ չասել խոսքեր,
Համբույրներ ու սեր…
Այս առավոտ
Մարմնիս ու մտքիս
Յուրաքանչյուր մասնիկով,
Քո` հիշողությանս մեջ մնացած
Բոլոր խոսքերով,
Աչքերիդ մեջ եմ թափանցել այսօր:
Եվ չեմ պատրաստվում այնտեղ
Անտեղի թափառել
Ու հեռանալ լուռ
Հեռանալ անսեր:
Եվ հենց այդ աչքերում
Թույլ տուր ինձ ինձանից թաքնվել:
Այս առավոտ,
Երբ գտնես ինքդ քեզ
Մոլորված ու խենթ,
Պարզապես
Այդ խենթությունը քեզ եմ փոխանցել
Իմ համբույրով, ժպիտով, խոսքով:
Չկորցնես այն, ինչ տվեցի այսօր:
Թե որ կորցնես
Անձրև կմաղի բաց երկինքն ու ես
Անձրևի նման ափիդ կընկնեմ
Ու կգլորվեմ ցած:
Հանկարծ կդառնամ անծանոթ ու թաց
Եվ չես հասցնի ևս մեկ անգամ
Վերադարձնել ինձ կյանք ու ապագա:
Այս առավոտ
Քո մտքերը պիտի գողանամ
Ու պիտի լինեմ մոտ
Եվ հեռու այնքան,
Որ նորից պարզեմ ինքս ինձ համար
Թե արդյոք որքա՞ն,
Որքա՞ն կարող եմ այսպես դիմանալ:
Բայց դա հետո…
Այս առավոտ
Հոգու կարոտով
Քեզ եմ տալիս մի ամբողջություն,
Տալիս եմ ու չեմ պահանջում..
Եվ առավոտյան սուրճիդ գավաթում
Իմ շունչն ես զգալու
Ու մի ջերմություն:
Շուրթերիդ ներքո,
Գուցե սրտիցդ մի փոքր հեռու,
Սուրճիդ կումերով ստամոքսդ եմ սողոսկելու,
Իսկ այնտեղից քեզ մոտ եմ թափանցելու
Եվ բուժելու եմ յուրաքանչյուր ցավ, կարոտ:
Եվ յուրաքանչյուր փոքրիկ հոգնածություն:
Բարի առավոտ իմ լույս խենթություն:


©Թերեզա
24.02.2007թ

суббота, 26 января 2013 г.

Ասում են..


Ասում են ամեն ինչ անցողիկ է:
Իսկ ես չգիտեմ, թե ինչ՞ է անցողիկ լինելը:
Քանի դեռ ոչինչ չի թողնում այսօր,
Քանի դեռ գիտեմ, այն ինչ եղել է:
Թե անցյալիցս փախչել չեմ կարող,
Թե դեռ չգիտեմ` արդյոք անցնելու է:
Էլ ինչպե՞ս ասա հավատամ նրան,
Որ անցողիկ է ամենն էլ ինչ կա:
Երբ դեռ այստեղ եմ ու դեռ չեմ անցել,
Երբ դեռ շնչում եմ` ինչպես շնչել եմ:
Եվ յուրաքանչյուր նոր ցավերից լոկ
Հին անցողիկն է իրեն դեմ տալիս,
Ու այսօրն էլ է իրեն վերագրում`
Ինչպես որ երեկ:
Ասում են, թե ամենն էլ անցողիկ է :
Իսկ ես ասում եմ, որ անցողիկն է
Իր մասնիկները
Մեր մարմիններում նոր բջիջ դարձել:
Անցողիկ են միայն
Կյանքը հյուսելով սլացող այն վայկյանները,
Որոնք մեզ հասնելուց մեզ չեն հարցրել,
Ու գնալուց է'լ ետ չեն գալու:
Գուցե նրանք էլ գնալուց հետո
Իրենց հետքերն են մեզ նվիրելու
Որպես մի հատոր
Մեր կյանքի գրքից:
Ասում են` ամեն ինչ կանցնի:
Ապա, ասեք ինձ՝
Ինչո՞ւ չի գնում,
Ու ինձ հետ մնաց,
Եվ տանջում է,
Եվ փոքր ինչ մարում
Իմ հոգու լույսը:
Ասում են…
Մինչ այս էլ էին շատը ասում,
Բայց…

10.10.2007թ.
©Թերեզա

пятница, 25 января 2013 г.

Նորից ետ


Այստեղ եմ նորից,
Նորից ձեզ մոտ եմ`
Իմ սխալներից
Մնացած հետքեր:
Որքան դեռ պիտի
Նրանց համոզեմ,
Որ թողնեն հոգին իմ
Իմ միտքն էլ թողնեն
Ո՞ւմ դիմեմ ասա,
Քեզանից բացի
Էլ ո՞ւմ վստահեմ,
Թողել ես այստեղ
Իմ սիրտը ազատ,
Ու դրանից է
Իմ հոգին հոգնել:
Պետք չէ էլ փնտրել
Զուր մեղավորներ:
Միայն իմ սիրտն է
Մեղավոր եղել,
Որ քեզ լքել է,
Քեզնից հեռացել
Ու օտարացել:
Այստեղ եմ եկել,
Նորից ետ դարձել,
Որտեղ վառել են,
Որտեղ կորցրել
Ինձ ու իմ սերը:
Այստեղ եմ եկել
Առանց ցանկության,
Առանց սեր
Ու երջանկության:
Եկել եմ ժամանակավոր
Ու պիտի մնամ:
Դեռ որքա՞ն եմ կարող
Այստեղ դիմանալ:
Երկար չեմ մնա
Ու կհեռանամ:
Բայց քանի դեռ
Այստեղ եմ
Իմ ստերի հետ,
Պիտի պայքարեմ
Ու հաղթեմ հավետ:

10.09.2007թ
©Թերեզա
Երևան

четверг, 24 января 2013 г.

Կաթիլ- Կաթիլ


Կաթիլ- կաթիլ այս անձրևներից
Շատ կան քո սիրում,
Որոնք էլ գարնան սիրտը մաքրում են ցավից
Ու սիրո համար երկինք են պարզում:
Քո այդ սիրո մեջ իմ սիրտն է մրսում
Ու թրջվում է:
Յուրաքանչյուր օր նորովի ծնված
Այն քո աշունից գարունը մերժում է:
Բայց և վերեստին ապրում խենթացած:
Ու նրանից էլ գոյատևում է:
Ապա կորչում անդարձելի,անվերադարձ:
Ներքին այրումի ու անձրևների
Գրկախառնումից,
Սիրտս այդ` անգամ ցանկալի
Պատերազմներից
Պարտվել չի սիրում:
Եվ այս աչքերից նրանց մնացորդ անձրևն է հոսում
Ու մաքրում շուրթեր այն համբույրներից,
Որոնք պարտված են իմ հայացքներին,
Բայց հաղթանակն են իրենց նորից ու նորից
Գրանցելու իմ շուրթերին:
Ներում եմ քեզ անգամ այդ անձրևը,
Որ հոգուս մեջ չի տեղավորվում:
Ներում եմ ամենից շատ քո սերը:
Քեզ համար չնչին դարձած
Իմ մաքրությունում:
Անվերջ ու կեղծավոր անդարձ:
Մոլորվում է,
Բայց և գտնվում
Նորովի, յուրահատուկ, մաքրված:

©Թերեզա
19.03.2007թ.