Քո համբույրներից շիկացած կարոտ,
Չորացել է շուրթերիս ծայրին,
Ու ցած է կախվել իբրև
վերջաբան
Ստրկացած կյանքի:
Նա քեզ չի խնդրի մնալ իր կողքին:
Որքան էլ ցավի սիրտը
Կիսաքաղց ստրուկի,
Բայց նա չի իջնի իր
հորինած գահից,
Որին ինքն իրեն կարգել էր
Առանց քո թույլատվության:
Ես շոշափում եմ անձը քո
Դեպի քո սիրտ տանող
Իմ հոգևոր թռիչքներով:
Հավաքում եմ ափերիս մեջ
Քո` ինձ տված
համբույրները,
Մազերումս թաքցրած
Քո սիրո ստվերները:
Ամեն հատիկ, ամեն մասնիկ
Կենդանի է դեռ ու
անմոռանալի,
Ու նրանց եմ նոր շունչ
տալիս
Բառերով իմ շուրթերի:
Հենց այդ կարոտը,
Որ կրկին արթնանում է
Իր կեսօրյա հանգստից,
Հենց այդ կարոտն է
Ստիպում ինձ
Զգալ անհասկանալի մի
երևույթ,
Որ դուրս է գիտակցումից:
Հենց այդ կարոտն է
Արթուն պահում սրտիս,
Հոգուս, անգամ մարմնիս
Յուրաքանչյուր անիրական
երջանկություն,
Որ նշմարելի է ու անմահ
Այդ համբույրներում:
Քո համբույրներից շիկացած կարոտ,
Հավերժ սառել է իմ երակներում:
©Թերեզա
19.02.2009թ.