.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

суббота, 10 ноября 2012 г.

Մրոտված Անձրև


Այսօր ձյուն կգա,
Այսօր ձյուն կգա իմ գլխին մի քիչ:
Օ~, արդեն թաց են մազերս փոքր ինչ:
Օ~, նորից թաց են աչքերս այսօր:
Այսօր ոչ սկիզբ է, ոչ վերջ է մի նոր:
Պարզապես...
Ուզում եմ զբեսնել
Այս թաց ձյուների տակ:
Զբոսնել ու թրջվել:
Եվ նկատողը հաստատ
Գլխի չի ընկնի, որ լաց եմ եղել:
Եվ նորից կանցնի, կգնա նա էլ:

Սև կաթիլներ են երեսիս վրա,
Գունավոր անձրև:
Պարզապես թախիծն է    գունավոր դարձրել
Այդ անձրևը այտերիս վրա:
Ինչո՞ւ եմ ստում, հեքիաթներ չկան:
Ինչպե՞ս կարող է թախիծը
Ներկել անձրևը երեսիս վրա:
Դա աչքերիս մատիտն է խառնվել նրան
Ու սևավորել:
Եվ գլորվում է կաթիլը վերջին
Երեկվա անձրևի,
Որն իմ աչքերին
Դարձել է ընկեր երևի,
Իսկ ես չգիտեի,
Ու չէի հասկանում,
Թե ամեն անգամ ինչո՞ւ է
Նա ինձ հյուր գալիս,
Երբ հոգիս թախծում է
Եվ սիրտս լալիս:
Բայց այժմ, այժմ անգամ նա`
Փոքրիկ անձրևը մեծ տիեզերքի,
Որ ծով էր դառնում
Իմ այս աչքերին,
(Եթե ոչ օվկիան)
Այժմ անգամ նա չկա:
Գրում եմ, սակայն ես էլ չգիտեմ`
Ինչպես են լալիս:
Միայն անձրևն է այդ ինձ ցույց տալիս,
Թե ինչ՞ է...խոնավությունը:
Վաղուց է ինչ լաց չեմ եղել:
Առանց նրա է այսօր հյուր եկել
Այս տխրությունը.
Այսօր էլ ինչպես երեկ էր:

Անկեղծ եմ ասում`
Այսօր ձյուն կգա:
Իսկ եթե չգա,
Ուրեմն իմ հոգում
Անպայման կգա:
Առանց հարցնելու,
Առանց թակելու դռներս անգամ,
Ինչը շատ հեշտ է:

Այսօր ձյուն կգա,
Բայց անձրևի պես:
Ու այսօրվանից կսկսի սրբել կարծես
Ողջ աղբն այստեղ է գալիս
Մեծ տիեզերքից:
Այսօր կսկսի, բայց չի ավարտի
Նա մաքրել ողջը:
Թախիծն անգամ կմտնի,
Իր այսպես կոչված ձմեռվա որջը,
Որն ինձ համար պարզ սիրտ է կոչվում:
Ու կհարմարվի նա այդ տեղանքին:
Եվ ինչպես միշտ կմնա մինչ վերջ և վերջում...
Անգամ վերջում չի լքի:

Այսօր լռեցի ես սիրո մասին:
Լռեցի, այո:
Իսկ ըստ Ձեզ ինչո՞ւ եմ թախծել այսօր էլ կրկին:
Եթե ոչ քո պատճառով:
Քեզ չեմ մեղադրում:
Ինչպե՞ս կարող եմ
Մեղադրել այն կամ այնին,
Որի պատճառով այսօր եմ ապրում,
Սակայն որից էլ ձյուն է իմ հոգում,
Սակայն որից էլ նորից սառչում եմ,
(Ուժ չունեմ),
Սակայն որից հետո եմ ապրել:

Արդեն եկել է
Ձեր սպասված ձյունը:
Ինչպես երեկ էր,
Այսօր էլ է նույնը:
Կյանքը չի փոխվել,
Իմ սերը նույնպես:
Միայն ավելի եմ այս ձյունից սառել,
Միայն ավելի եմ մոլորել մի ես,
Որին չես գտնի,
Ինքս էլ չեմ գտնի:

Այսօր ձյուն եկավ:
Ասա թե օգնի:

©Թերեզա
            22.11.2004թ.

Комментариев нет:

Отправить комментарий