.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

четверг, 8 ноября 2012 г.

Նամակ երազներիս


Այսքան հեռու իմ անցյալից,
Սխալներիս փոքրիկ իմ քաղաքից,
Անցանկալի հիմարությամբ
Ներսս է նորից
Ցեցոտում անհագ
Կույր խոնավությունն իմ խենթության:
Արդյոք կարող եմ մի օր ազատվել
Քո ցավեցնող վայրկյաններից:
Բաց թողեք ինձ:
Թողեք պարտվել:
Թաղել եմ փորձում
Հեռավորության այս սահմաններում
Ինքս ինձ:
Իմ հիշողության անմիտ սխալներ`
Փորձում եմ թաղել
Այս հեռավոր երկնքի տակ,
Այս հեռավոր օտար հողում:
Ու իմ ստի ես անտեղյակ`
Ինքս ինձ եմ այնտեղ թաղում:
Այսքան հեռու ու այսքան մոտ
Նորից պիտի ինքս ինձ դատեմ:
Ու ինքս ինձ կրկին փորձեմ փոխել:
Կյանքս է նորից հետապնդել
Անսիրտ անսեր
Աղմուկներին անցյալների:
Քեզ չեմ ների.
Թույլ չես տալիս ինձ հանդիպել
Իմ աշնան հետ:
Ես այնտեղ եմ ինքս ինձ կորցրել
Ու նրանում պետք է փնտրեմ,
Պիտի գտնեմ,
Թաքցնեմ հավետ
Ինձ` ինձանից:
Բարև նորից
Իմ խենթ ընկեր,
Քեզ եմ փնտրել
Տարի, օրեր:
Ստորագրել եմ պայմանագիր
Ինքս իմ առջև.
Պիտի թողնեմ այստեղ
Աղմուկն անցյալների
Եվ հեռանամ առողջ, թեթև:


©Թերեզա
Կիև
       03.09.2007թ

Комментариев нет:

Отправить комментарий