.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

воскресенье, 8 января 2012 г.

Այսօր մռայլ է

Այսօր մռայլ է ներսից ու դրսից.
Այնպիսի ուժգին ցանկություն ունեմ
Փախչել քեզանից,
Ու ետ չգալ էլ:
Ու էլ ինքս ինձ,
Եվ քեզ էլ ինձ հետ` արդեն չտանջել:
Ու նաև լինել ինչպիսին կուզես.
Ինչպիսին կուզես ինձ այսօր կերտել`
Թույլ եմ տալիս քեզ:
Բայց ինձ չգիտես:
Իմ բնությունից
Ոչինչ չգիտես. այն կխառնվի:
Այնպես որ այսօր դու կխառնես ինձ
Փոքրիկ ամբոխին,
Որից փախչում եմ
Այսօր էլ:
Փախուստ` առանց որի
Անհնար է ապրել քո կողքին:
Բայց և այսպես, թե այնպես
Ես դեռ կմնամ
Մինչ չպարտվես
Դու քո սեփական……
Հպարտությանը,
Եվ առաջինը դու չհեռանաս`
Ինձանից առաջ:
Իսկ ես կմնամ`
Մինչ…..չվերադառնաս:
Նորից առայժմ, հաջողության տեղ:
Ես էլ, դու էլ այսօր էլ կասենք,
Ու կհեռանանք:

Այսօր մռայլ է,
Բայց ամենևին անձրև չի գալու:
- Թե ես մնում եմ`
Դու ո՞ւր ես գնում.
Ամեն անգամ էլ նույն հանդիպմանը,
Ամեն անգամ էլ….
Փախուստ վերադարձներով:
Թե` այս անգամ էլ նույն կերպ ես վարվելու`
Վերադառնալիս ինձ էլ չես գտնի`
Ինչպիսին ես կամ
Էլ չեմ լինելու:
Ետադարձ տոմսդ իզուր մի վատնիր
Ինձ մոտ ետ գալու
Ու համոզվելու,
Որ ես այստեղ եմ:
Ես արդեն չկամ:
-Մնաս բարով…

Այսօր մռայլ է,
Ինչպես աշնան ևս մեկ օր:


Թերեզա
12.10.2005թ

Комментариев нет:

Отправить комментарий