.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

вторник, 3 января 2012 г.

Արարեմ քեզ


Ծանոթ լինեմ քո դիմագծերի
Յուրաքանչյուր հատվածին ու գծերին,
Որ իմ ձեռքերով արարեմ
Քո կերպարանքը:
Եվ այն` որպես քեզանից մի մասնիկ,
Իմը համարեմ:
Պահպանեմ քո կյանքը

Մի կտոր այդ թղթով իմ ձեռքերում:
Եվ երջանիկ լինեմ,
Որ կարող եմ փարվել,
Շոյել ու կրծքիս սեղմել
Քեզ` որպես իրականություն:
Այո, կարծես վերջապես
Խելքս թռցրել եմ.
Դու ես դա անում:
Ու ես կորցրել եմ
Վաղուց կորցրել եմ
Էժանագին մի բանականություն:

Ծանոթ լինեմ քո պատկերին,
Որպիսի կարողանամ
Քեզ` իմը համարել:
Որպիսի մատիտս նրբորեն,
Երբեմն էլ` կոպիտ ապտակով,
Սպիտակ էությանս մոտեցնեմ,
Ու քո պատկերով
Ողջ ամբողջությունս լցնեմ,
Ու լինեմ անզոր,
Նորից հանձնվեմ,
Նորից ու.. դեռ նոր:

Ծանոթ լինեմ քեզ ամբողջովին,
Որպիսի ինձ քոնը համարես:
Ու լինես միակն իմ,
Ում որ կարող եմ նկարել
Ճիշտ և ճիշտ ինչպիսին
Կաս իմ սրտում, մտքում:
Ծանոթանամ քեզ
Ու քո հոգուն
Նոր շունչ տամ:
Եվ քեզանից թաքուն
Քեզ նորից գթամ:

©Թերեզա
07.03.2007թ.

Комментариев нет:

Отправить комментарий