.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

суббота, 1 декабря 2012 г.

Սիրտն իմ


Սիրտն իմ ես քեզ տվեցի
Որպես հիշատակ
Ու բաժանվեցին
Սրտերն անապակ:
Եվ կրկին-կրկին
Բախվեցին իրար
Լուռ թախիծն անգին
Եվ իմ կարոտը անհամար:
Ու լցվեցին աչքերը քո
Բիրտ արցունքով,
Որ մի ամբողջ երեկո
Կուտակվել էր ու թևածել քո հոգով:
Եվ ցամաքած հոգուդ ծովը
Կրկին անգամ լցվեց ավաղ:
Ու բախվեցին իմ սիրո հովը
Քո արցունքներին պաղ:
Եվ խառնվեց ահա,
Էլ չբաժանվեց
Սերս արցունքներից նրա
Ու ծովը կրկին ցամաքեց:
Եվ բաժանելով սրտերը մեր`
Արցունքով լցվեց իմ հոգին ծարավ.
-Իմ սիրտը ետ բեր`
Կրկին սիրելու համար:

©Թերեզա
08.06.2002թ.

Комментариев нет:

Отправить комментарий