.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

понедельник, 3 декабря 2012 г.

Իմ սեր


Ո՞ւր ես տանում ինձ
Իմ սեր:
Լուռ անարգում խինդ
Մի սեր:
Մերթ թռչուն ես,
Մերթ գազան,
Մեկ թռչում ես,
Մեկ էլ անթև ես, անօթևան:
Ինչ՞ ես ստում ականջիս,
Որ թե միասին փախչենք:
Չեմ գալիս,
Չեմ թողնի սիրտս հեգ:
Հույս ես տալիս
Եվ առնում:
Մերթ լալիս ես,
Մերթ խնդում:
Ինչն՞ է ստիպում քեզ
Այդպես աղմուկ բարձրացնել:
Չէ որ սեր իմ ես
Ես քեզ կյանքը չեմ բացել:
Ինչո՞ւ ես սրտիցս դուրս թռչում,
Փախչում երկինք, աղմկում:
Ու երբ կռվի են գալիս`
Ոչ թե քեզ, այլ ինձ ապտակներ տալիս:
Միայն թախիծ, լռություն,
Ուրիշ ոչինչ չես տա ինձ:
Եկ արձակեմ քեզ թռչուն.
Մոռացիր, հեռացիր ինձանից:

Տխուր սիրտս բաբախեց նորից,
Երբ վերադարձար,
Սխրանք գործեցի հեռացնելով ինձանից
Սերս անհամար:
Գուցե հիմա կլինեմ
Ես սիրուց տարված:
Քո տեղ ինքս երկինք կթռչեմ
Ինքս կվաստակեմ պիղծ հարված:
Սակայն տխուր չեմ` ուրախ,
Որ վերադարձար դու`
Ինձ չլքած սեր իմ խաղ,
Կյանք իմ հոգու:
Հիմա սիրտս արագ բաբախում,
Բաց է անում դռներ սիրո վառ:
Ես այս դառը գինին եմ խմում
Քաղցր սիրո համար:

©Թերեզա

11.06.2002թ.

Комментариев нет:

Отправить комментарий