.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

среда, 5 декабря 2012 г.

Թափառել



Կուզենայի թափառել գիշերով
Գիշերով թափառել փողոցում
Փողոցում թափառել միայնակ,
Միայնակ թափառել ու անտուն:
Գտնել տունն իմ թափառական,
Որ կորել է անմիտ երազում:
Երազում կորստից իմ վաղվա
Երեկ ու այսօր թափառել եմ ուզում:
Ուզում եմ վազել անձրևում
Անձրևել է ուզում իմ հոգին,
Իմ հոգին թափառել է ուզում
Ուզում է գնալ առանց խոստումի
Ետ վերադառնալու:
Կուզենայի թափառել այս գիշեր,
Թափառել ու լինել միայնակ:
Առավոտն իմանայի` երազ էր,
Որ նորից երազեի
Թափառել ու այդ օր ետ չգալ:
Թափառել, թափառել, թափառել..
Դառնալ խենթ մի անտուն խելագար,
Ու միայն ավարտին հասկանայի
Որ երեկ էլ ամենը երազ էր:
Ու լինեի այս կյանքին հարազատ,
Որ ուզում է թափառել ու ապրել:

©Թերեզա
13.04.2006թ.

Комментариев нет:

Отправить комментарий