.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

четверг, 31 января 2013 г.

Այս առավոտ..



Այս առավոտ ջերմ ու առաջին
Իմ համբույրները քեզ եմ ուղարկում:
Եվ պահանջում եմ քեզանից չնչին
Մի ուշադրություն:
Այս առավոտ առաջին ժպիտս քոնն է:
Ու երբ զգաս, որ հիշել եմ քեզ,
Ու երբ ջերմանա այտդ
Եվ հոգիդ թռչել ցանկանա`
Այդ ես եմ քեզ համբուրել հենց այնպես`
Օդային համբույրով մի պատահական:
Այս առավոտ
Գիշերային նրբին անքնությունից
Մտքումս մնացած,

Առաջին խոսքերը սիրո`
Քեզ եմ նվիրում:
Եվ կրկին դառնում նրանցից
Խենթացած:
Ու այս անշունչ կարոտում
Միայն սփոփանք է այն համբույրը,
Որ այտերիս եմ ես հայտնաբերում:
Քո` ինձ ծանոթ այդ համբույրներում,
Եվս մեկ անգամ քեզ եմ վերգտնում
Ու ամենևին չեմ ուզում լռել,
Քեզ չասել խոսքեր,
Համբույրներ ու սեր…
Այս առավոտ
Մարմնիս ու մտքիս
Յուրաքանչյուր մասնիկով,
Քո` հիշողությանս մեջ մնացած
Բոլոր խոսքերով,
Աչքերիդ մեջ եմ թափանցել այսօր:
Եվ չեմ պատրաստվում այնտեղ
Անտեղի թափառել
Ու հեռանալ լուռ
Հեռանալ անսեր:
Եվ հենց այդ աչքերում
Թույլ տուր ինձ ինձանից թաքնվել:
Այս առավոտ,
Երբ գտնես ինքդ քեզ
Մոլորված ու խենթ,
Պարզապես
Այդ խենթությունը քեզ եմ փոխանցել
Իմ համբույրով, ժպիտով, խոսքով:
Չկորցնես այն, ինչ տվեցի այսօր:
Թե որ կորցնես
Անձրև կմաղի բաց երկինքն ու ես
Անձրևի նման ափիդ կընկնեմ
Ու կգլորվեմ ցած:
Հանկարծ կդառնամ անծանոթ ու թաց
Եվ չես հասցնի ևս մեկ անգամ
Վերադարձնել ինձ կյանք ու ապագա:
Այս առավոտ
Քո մտքերը պիտի գողանամ
Ու պիտի լինեմ մոտ
Եվ հեռու այնքան,
Որ նորից պարզեմ ինքս ինձ համար
Թե արդյոք որքա՞ն,
Որքա՞ն կարող եմ այսպես դիմանալ:
Բայց դա հետո…
Այս առավոտ
Հոգու կարոտով
Քեզ եմ տալիս մի ամբողջություն,
Տալիս եմ ու չեմ պահանջում..
Եվ առավոտյան սուրճիդ գավաթում
Իմ շունչն ես զգալու
Ու մի ջերմություն:
Շուրթերիդ ներքո,
Գուցե սրտիցդ մի փոքր հեռու,
Սուրճիդ կումերով ստամոքսդ եմ սողոսկելու,
Իսկ այնտեղից քեզ մոտ եմ թափանցելու
Եվ բուժելու եմ յուրաքանչյուր ցավ, կարոտ:
Եվ յուրաքանչյուր փոքրիկ հոգնածություն:
Բարի առավոտ իմ լույս խենթություն:


©Թերեզա
24.02.2007թ

Комментариев нет:

Отправить комментарий