.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

суббота, 26 января 2013 г.

Ասում են..


Ասում են ամեն ինչ անցողիկ է:
Իսկ ես չգիտեմ, թե ինչ՞ է անցողիկ լինելը:
Քանի դեռ ոչինչ չի թողնում այսօր,
Քանի դեռ գիտեմ, այն ինչ եղել է:
Թե անցյալիցս փախչել չեմ կարող,
Թե դեռ չգիտեմ` արդյոք անցնելու է:
Էլ ինչպե՞ս ասա հավատամ նրան,
Որ անցողիկ է ամենն էլ ինչ կա:
Երբ դեռ այստեղ եմ ու դեռ չեմ անցել,
Երբ դեռ շնչում եմ` ինչպես շնչել եմ:
Եվ յուրաքանչյուր նոր ցավերից լոկ
Հին անցողիկն է իրեն դեմ տալիս,
Ու այսօրն էլ է իրեն վերագրում`
Ինչպես որ երեկ:
Ասում են, թե ամենն էլ անցողիկ է :
Իսկ ես ասում եմ, որ անցողիկն է
Իր մասնիկները
Մեր մարմիններում նոր բջիջ դարձել:
Անցողիկ են միայն
Կյանքը հյուսելով սլացող այն վայկյանները,
Որոնք մեզ հասնելուց մեզ չեն հարցրել,
Ու գնալուց է'լ ետ չեն գալու:
Գուցե նրանք էլ գնալուց հետո
Իրենց հետքերն են մեզ նվիրելու
Որպես մի հատոր
Մեր կյանքի գրքից:
Ասում են` ամեն ինչ կանցնի:
Ապա, ասեք ինձ՝
Ինչո՞ւ չի գնում,
Ու ինձ հետ մնաց,
Եվ տանջում է,
Եվ փոքր ինչ մարում
Իմ հոգու լույսը:
Ասում են…
Մինչ այս էլ էին շատը ասում,
Բայց…

10.10.2007թ.
©Թերեզա

Комментариев нет:

Отправить комментарий