.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

пятница, 16 марта 2012 г.

Գիտեմ…


Գիտեմ…
Մի օր կմնամ այնտեղ:
Ու անգամ սերս չի կարողանա
Ինձ ետ բերել ու նորից վառել:
Երբ այս աչքերը էլ չեն ենթարկվում`
Որոնում են քեզ`
Անկախ իմ կամքից,
Անկախ ամենից
Ինչ որ արել ես:
Երբ այս շուրթերը չեն փորձում խոսել`
Անվերջ փնտրում են
Համբույրդ ու սեր.
Ես ակամայից հեռանում եմ լուռ
Ու այստեղ չեմ էլ:
Վախենամ մի օր էլ մնալ այնտեղ
Ու չկարողանալ որոնել, գտնել:
Եվ կմահանան արցունքներն էլ:
Կմահանան ու էլ չեն թրջի
Աչքեր ու այտեր,
Այտեր ու հոգի:
Ու էլ պետք չի գա
Սիրել ու ներել:
Այստեղ կմնամ
Մինչև դադարեմ…
Ու այժմ դեռ այստեղ եմ:
Նորից եմ մնում,
Որ սիրեմ, ներեմ:
Որքան կմնամ, որքան կլինեմ`
Ոչ ոք չգիտի..
Միայն Նա`
Տերն իմ կյանքի..
Մինչ այս երազի ավարտը
Իրականությունը կբղավի,
Որ շրջվեմ ու տեսնեմ իրեն`
Անզոր ինձ նորից տապալել:

Թերեզա
13.02.2007թ.

Комментариев нет:

Отправить комментарий