.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

пятница, 16 марта 2012 г.

Դա իմ սերն է


Այս անխափան, անխախտելի,
Այս ցավեցնող լռության մեջ,
Այս լռության կուրության մեջ,
Չսափրված այս կեղտերի`
Էությունով մի թանկ շունչ կա.
Դա իմ սերն է:

Անվերջ այս ձգձգվող օտարության,
Այս` արդեն քար ծակեցնող խոնավության,
Այս ամենից լուռ փախուստիդ մեջ
Չսպառվող երևույթ է պատսպարվել,
Որ չծախսես, չփոխանակերս,
Որ չկորցնես պատահաբար.
Դա իմ սերն է:

Քո ստերից, քո անձրևից ու քո ծխից,
Ինձ` քեզ հիշեցնող թաց պատկերից,
Ինձ մնացած քո էությունից,
Անվերջության վերջը դնող,
Քեզանից էլ սեր չսպասող
Մի արբեցում է միայն մնացել.
Դա իմ սերն է:

Վերջ սիրելիս:
Թե կարող ես խաղալ, խաղա':
Արդեն բաց են իմ թղթերը:
Տես չպարտվես միայն:
Անկեղծության տակ
Հաղթանակն եմ իմ թաքցրել:
Ժպիտներով կարող եմ քեզ
Իմ այս խաղից անգամ շեղել:
Թե կարող ես`
Համաձայն եմ քեզ պարտվել:

©Թերեզա
27.01.2007թ.

Комментариев нет:

Отправить комментарий