.fb {float: right; margin: 0px 0px 0px 10px; }

Պատմիր ընկերներիդ

четверг, 28 февраля 2013 г.

Մանկություն...Մաքրություն...


Ինչի՞ց եմ ստեղծվել ես..


            Մի փոքրիկ ամպից,
Նրա մեկ կաթիլ ջրից,
Կամ էլ առվակից:
Կամ էլ չեմ սեղծվել:

Եթե՞ չկամ ես,
Ինչպե՞ս կարող եմ ստեղծել,
Ստեղծել ինքս ինձ

Ստեղծվել եմ հողից.
Սկզբում արմատ,
Հետո ցող,
Հետո տերև,
Եվ այդպես էլ անավարտ,
Հետո բողբոջ,
Հետո ծաղիկ եմ դարձել:

Գուցե ստեղծվել եմ քարից,
Գուցե եղել եմ երկնի մի կտոր,
Հետո դարձել եմ
Երջանկության նման թռչող:
Թռչող մի աստղ,
Թռչող մի ծաղիկ:

Գուցե ստեղծվել եմ աստղ,
Բայց ուրիշ ձևով.
Ինչպես ծաղիկ տվել ցող,
Հետո տերև,
Հետո բողբոջ,
Հետո ես աստղ եմ դարձել:

Գուցե՞ ստեղծվել եմ արծվից,
Թե՞ արծիվն է ինձանից ստեղծվել:
Գուցե ստեղծվել նրանից,
Հետո “Դու”, հետո “Ես” եմ դարձել:

Ստեղծվել եմ ծառից.
Ծառը բողբոջ է տվել,
Հետո պտուղ,
Պտուղն ընկել կոտրվել,
Եվ միջից դուրս եկել մի սկյուռ:

Գուցե՞ ստեղծվել եմ սիրուց.
Քանի որ հոգուս մեջ
Ուրիշ զգացմունքի տեղ չկա:

Գուցե ստեղծվել արևից,
Գուցե նույնիսկ խոտերից:
Գուցե ստեղծվել երկնքից:
Գուցե նաև հուզմունքից:

Գուցե՞ ստեղծվել եմ
Ատելության թշնամուց:
Գուցե՞ չկամ ես ընդհանրապես:
Ո'չ, հաստատ ստեղծվել եմ "Սիրուց":
Դա է ինչից ստեղծվել եմ ես:


©Թերեզա
2000թ. 









Միայնակ Տերևի Երգը


                                     














…Ուրեմն մի օր,
Անտառի մեջ մոլոր,
Քամու հետ քշվում
Մի տերև էր անցնում:
Քշում էր քամին
Միայնակ տերևին,
Ուրեմն մի օր,
Անտառի մեջ մոլոր:
***
Գարունը անցավ,
Տերևը մնաց,
Եվ գետնին ընկավ
Տերևը պոկված:
Քշում էր քամին
Միայնակ տերևին.
Ուրեմն մի օր, 
Քամու հետ մոլոր: 
Մեկ էլ տեսանք 
Մի աղջիկ եկավ 
Միայնակ տերևին 
Վերցրեց և տարավ: 
Աղջիկը վերցրեց 
Տերևը տարավ

Ուրեմն մի օր

Աղջկա հետ մոլոր:

Աղջիկը տարավ

Տերևն ընկած վար

Տարավ իրենց տուն

Եվ դրեց փոքրիկ

Գրքի արանքում:

Եվ ահա անցավ

Աշունն էլ գնաց,

Ձմռանից հետո

Գարունն էր եկավ.

Այդ գրքույկի մեջ

Միայնակ տերևն էր,
Որ մոռացվեց
Ու չարացել էր:
Եվ ահա հանկարծ
Տերևը հոգնած
Գրքույկի միջից
Ընկավ ցած
Մեծ պատուհանից:
Քշում էր քամին
Միայնակ տերևին
Ուրեմն մի օր
Քամու հետ մոլոր:

1998թ., Գարուն
2001թ. Մայիս



Երազանք




Երազում եմ մի մե~ծ այգի.
Մեջը մի փունջ վարդ թող ծաղկի:
Ցանկապատով շրջապատված մի մե~ծ այգի.
Մեջը մի մեծ տուն թող լինի` երկհարկանի:

Երազում եմ մի փոքրիկ շուն:
Այգում թող ունենա տուն:
Երազում եմ շա~տ ընկերներ,
Թող ունենան միմյանց հանդեպ մի մեծ սեր:

Երազում եմ Հայաստանը
Միշտ ինձ նման երազի:
Եվ Երազանքը նրա
Միշտ երազով կատարվի:

©Թերեզա
1998թ.



Վերջին Զանգը



            Վերջին “դիլինգ”,

Բերջին “դուլունգ”,

Վերջին անգամ այն լսեցի

Եվ այդ զանգին խորհրդանիշ

Բղավեցի.

-Զանգն է վերջին ու անգին:

Եվ դահլիճում այս ահռելի

Զանգի ձայնին ենք սպասում էլի:

Սպասում նրա

“Վերջին դիլինգ”,

“Վերջին դուլունգ”
Ասելուն…
Պարոն, Օրիորդ
Զանգը հնչեցրեք
Վերջին անգամ:
Վերջինը չէ,
Ես հույս ունեմ կրկին կգամ
Եվ կլսեմ
Փոքրերի դասերն ընդհատող
Զանգն այդ հնչող:
Եվ կհիշեմ,
Թե ես ինչպես
Զանգը լսեցի
Առաջին անգամ,
Իսկ հիմա ամեն
Քառասուն րոպես
Սպասում ենք նրան:
Այս ահռելի դահլիճում
Զանգը հնչեցրեք այն,
Որպիսի ոմանք փախչեն տուն,
Ոմանք` դասի շտապեն:
Որպիսի ամեն անգամ,
Քառասուն րոպեի ընթացքում
Զանգի ձայները գան
Եվ հետո լռության մեջ
Կորչեն անքուն:
Որպիսի ոմանց մասին
Զանգն ունենա գաղտնիքը իր
Եվ փախչելու ընթացքում
Կարծես զանգով կանգնեցնի:
Ամեն մեկի սրտում, հոգում
Զանգն ունենա տեղը իր
Եվ նույնիսկ փախչեն
Դասի ընթացքում`
Տանելով այդ զանգը բամփիր:
………………………………….
Ամեն առավոտ արթնանալով
Ես հիշում եմ քեզ:
Եվ դպրոց շտապելու ժամանակին
Չեմ հասցնում:
Եվ ճանապարհին
Դռները փակվում են հեզ:
-Սպասեցեք, սպասեցեք,
Չէ որ դեռ դրսում եմ ես:
Չեն լսում ինձ,
Բայց ես կարոտել եմ քեզ:
Նույնիսկ այդ պահին
Լուսամուտով ներս թափանցել
Փորձում եմ ես:
Կարծես խելագար մի պատանի,
Հրելով մարմինս մտնում եմ ներս:
Ներսում դատարկ է, և զանգն էլ չկա:
Շատ թե քիչ սպասես
Եվ զանգը կգա:
Ու հանկարծ
Դահլիճից,
Զանգն արբեցած
Մոտենում է ինձ:
Վերջին “դիլինգ”,
Բերջին “դուլունգ”,
Վերջին անգամ այն լսեցի
Դուռը բացվեց և…
Այս դահլիճում հայտնվեցի:

©Թերեզա
2001թ. Մայիս




Դպրոց



Այս խուլ ու համր աշխարհում

Անկյուն գտա մի անհաս,

Որի մեջ ամեն մարդու

Մանկությունն է մի երազ,

Որի ամեն խոսքի մեջ`

Լռությանը հակառակ,

Զրնգում է բարձր երգ

Եվ արձագանք:



Ամեն զանգի հետ մեկտեղ էլ`

Պայուսակը հավաքած,
Այդ անկյունից փախչում են
Մանկություններէ`
Անհամբեր զանգին սպասած:
Իսկ առավոտյան`
Ժամը ինին,
Գալիս են նրանք`
Տարիները պատանեկության:
Եվ լսվում է կրկին
Երգ ու արձագանք:

Այս խուլ և համր աշխարհում,
Երբ ես անկյուն գտա մի անհաս,
Հոգումս լցվեց երջանկություն,
Եվ հոգիս դարձավ խաս:

Երբ քեզ ասեմ ցտեսություն,
Երբ ետևիցս փակեմ
Դռները քո հպատակ
Այդեղ կթողնեմ մի մանկություն,
Որպես ինձանից հիշատակ:

©Թերեզա
2001թ.


Ա~խ ասացեք ինձ աստղեր


Ա~խ ասացեք ինձ աստղեր
Ինչո՞ւ եք կապույտ երկնքում:
Ախ ասացեք ինձ աստղեր
Այս սերն ինձ ո՞ւր է տանում:

Ա~խ ասացեք ինձ աստղեր
Ինչո՞ւ եք այդպես շողում,
Իսկ երբ ես նայում եմ վերև`
Կարծես ինձ մեջքով եք թեքվում:

Ա~խ ասացեք ինձ աստղեր
Ինչո՞ւ միայն դուք եք երկնքում,
Ախ ասացեք ինձ աստղեր
Ինչո՞ւ իմ ճամփան չի շողում:

Ա~խ ասացեք ինձ աստղեր
Երբևէ կբարձրանա՞մ ես վերև
Կմասնակցե՞մ Ձեր խաղին
Ցերեկ և գիշեր:

1998թ.
©Թերեզա

Արցունքոտ աչքեր



Ուզում ե՞ս աչքերս արցունքներ լցվեն

Եվ գիտես, որ դա կլինի:

            Ուզում ե՞ս աչքերս արցունքեր լցվեն

Եվ ծովին նմանվի:



Ես արդեն գիտեմ` ինչու է ծովն աղի:

Ես արդեն գիրտեմ, որ դրանք արցունենրն են իմ:


Աչքերս տալով երկինքին`
Վերևից արցունքներ են թափվում:
Եվ կաթիլ առ կաթիլ թափվելով գետնին`
Թափվելով նրանք ծովեր են դառնում:

Ուզում ե՞ս աչքերս արցունքներ լցվեն,
Եվ գիտես, որ դա կլինի:
Ուզում ե՞ս աչքերս արցունքներ լցվեն
Եվ ծովին նմանվի:

©Թերեզա
1998թ

Շարունակությունն այժմ այստեղ`
http://grakanxmeruk-terezahakobyan.blogspot.com/p/blog-page_3637.html

Комментариев нет:

Отправить комментарий